Բոլորի հետ խոսել, լեզու գտնել, մինչև մեծ փոթորիկներն անցնեն․ Արման Եղոյանը միասնականության կոչ արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում համաշխարհային ուժային կենտրոնների հարաբերությունները փոխվում են տարերային արագությամբ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Լավագույնը, որ փոքր ազգերը կարող են անել նման իրավիճակներում, իրենց գոյութենական անվտանգությունն ապահովելն է, բոլորի հետ խոսել, լեզու գտնել, մինչև մեծ փոթորիկներն անցնեն: Մեր երկրում գերտերությունների շահերը հակադրել փորձողը առնվազն հիմար է, առավելագույնը՝ նույնիսկ ազդեցության գործակալ:

Ով փորձում է հիմա հայհոյել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Չինաստանին, Հնդկաստանին, Իրանին, իմացեք՝ նա Հայաստանի թշնամին է: Մենք մեր գործողություններով երբևէ չպետք է տեղ տանք որևէ գերտերության այստեղ՝ իրենցից մեկի դեմ որևէ դավադրության նշույլ անգամ նշմարել:

Մեծերի բախման կիզակետում փոքրերը շահելու բան չունեն… Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում մեծերի շահերը ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն: Հզոր տերությունները այլ չափումներով են մտածում, այլ մասշտաբներով են գծեր քաշում, ու իրենց քաշած գծերի հաստությունը մեր նման պետությունների՝ նույնիսկ ամենալայն հատվածից ավելի լայն կարող է լինել: Մեծերի հետ հարաբերություններում մենք պետք է դնենք միայն մեր, հայկական շահը. միայն այդ դեպքում է, որ այդ շահը շանս կունենա քննության առարկա դառնալու և շահերի մեծ ընտանիքում ներառվելու»,- նշեց պատգամավորը և միասնականության կոչ արեց:

Մանրամասները՝ տեսանյութում: