«Մարտի 1»-ը ձեր ամոթն է, իմ ամոթը չի. թեժ բանավեճ Նիկոլ Փաշինյանի և Գևորգ Կոստանյանի միջև

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, ի թիվս այլ պահանջների, կոչ է անում գլխավոր դատախազությանը «Մարտի 1, 2»-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, սակայն, այս առնչությամբ ներկայացրեց առարկություններ՝ նկատելով՝ այդ գործընթացը հստակ կարգավորվում է օրենքով, Քրեական դատավարության օրենսգրքով:

«Նման դատական ակտերը վերաբացելու հստակ չափանիշներ և հիմքեր կան, հիմա արդյոք դուք գտնում եք, որ առկա են իրավական հիմքեր, որպեսզի այդ գործերը վերաբացվեն, եթե այո, ապա ինչո՞ւ չեք գնում իրավական ճանապարհով, այլ դուք՝ որպես ընդդիմադիր գործիչ, առաջարկում եք հայտարարությամբ հանդես գալ»,- Փաշինյանին հարց ուղղեց՝ նախկին գլխավոր դատախազը:

Փաշինյանն արձագանքեց՝ դա ժեստ է Հայաստանի Հանրապետությանը, որ այդ բոլոր քողարկված գործերը գնալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եվ այդ ժամանակ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով գոռալու ենք՝ վա՜յ, Նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էդ փողերն ո՞վ ա տալու, խի՞ ա տալու»,- նշեց Փաշինյանն, ապա այդ կոնտեքստում որոշեց անեկդոտ պատմել, ինչը դուր չեկավ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներին:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը լքեց նիստերի դահլիճը, ապա րոպեներ անց վերադարձավ՝ պարզաբանելով. ««Մարտի 1»-ը լրջագույն հարց է երկրի պատմության համար և ամոթալի էջերից է, ամոթ է բոլորիս: Անեկդոտ պատմելն անընդունելի է, էլ չեմ խոսում զուտ մասնագիտական տեսակետից՝ մենք լուրջ հարց ենք քննարկում, դուք անեկդոտներով եք համեմում»,- դժգոհեց նախկին գլխավոր դատախազը:

Նիկոլ Փաշինյանը վրդովվեց. ««Մարտի 1»-ը ձեր ամոթն է, ոչ թե իմ։ Անեկդոտն էլ պատմում էի ոչ թե «Մարտի 1»-ի կամ նրա զոհերի մասին, այլ Հայաստանի այն իրավիճակի մասին, որում հայտնվում ենք ՄԻԵԴ վճիռների պատճառով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան