ԼՀԿ-ն որ չլինի՝ մարդիկ իրար մորթում են. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քարոզարշավը փոխելու է արտահերթ ընտրությունների ողջ պատկերը, որովհետև կա չկողմնորոշված քաղաքացիների շատ մեծ տոկոս, որից կախված է լինելու ընտրությունների ելքը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այնպիսի անակնկալներ կարող են լինել, որ որևէ մեկս չենք կարող պատկերացնել, հետևաբար ԼՀԿ-ի գործը հետևյալն է. մեր խոսքը, մեր գործը, մեր արած աշխատանքը և մեր անելիքը հասցնել տեղ, մնացածը մարդիկ կորոշեն»,-ասաց նա:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն աջակցելու ոչ գործող իշխանության վերարտադրությանը, ոչ նախկինների վերադարձին:

«Այն հարցումները, որից ելնելով ասում են՝ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չի հավաքում, խորը մասնագիտական պրոբլեմ կա: Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի ուժ ունենա այդ 51 տոկոսը հետևյալ ձևաչափով. Ընտրական շեմը շատ ընկնի և այդ ընկած շեմի մեջ ինչ-որ մեծ խումբ գնա և քվեարկի մեկ ուժի և այդ ուժը այդ փոքր մասնակցության մեջ իր ստացած ձայներով մեծ տոկոս ունենա: Երկրորդը դա ընտրական փոշին է, դա այն ուժերն են, որոնք հավաքում են 1 տոկոս, 2 տոկոս, 4 տոկոս, անգամ 4,7 տոկոս և այդ ամենը դառնում է փոշի: Անցած ընտրություններում շուրջ 16 տոկոս ընտրողների ձայները փոշիացվել են և գումարվել իշխող ուժին, նաև այլ ուժերին, բայց ավելի շատ իշխող ուժին, որովհետև իշխող ուժը 73 տոկոս ձայն էր տարել: Հետևաբար շատ հնարավոր է, որ փոքր մասնակցության թվի մեջ ունեցած հստակ էլեկտորատով և դրան գումարած փոշիով ինչ-որ մի ուժ առաջին փուլում ավարտի իր ընտրական պատմությունը»,- հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ ցածր մասնակցությունը ձեռնտու է իշխանություններին:

«Մենք եթե զգուշավոր լինեինք, չէինք թողնի, որ արտահերթ ընտրությունները լինեին: Մենք ընդհանրապես զգուշավոր չենք… Մենք մտել ենք քաղաքականության մեջ, որ փակուղուց դուրս գանք: Դա փակուղի է, ատելության արտադրամաս է, մենք ոչ թե զգուշավոր ենք, այլ կլասիկ պատգամավոր ենք: Դասական քաղաքական գործիչը չի կարող իր քաղական ընտրազանգվածին հայհոյի…

Մենք միշտ բերել ենք բալանսի, որ մարդիկ իրար չմորթեն, իրար վնաս չտան, և այն ատելությունը, որ քաղաքական գործիչները մտցրել են մարդկանց մեջ և տրամադրել են իրար դեմ, եղբորը եղբոր դեմ, քրոջը եղբոր դեմ, ամուսիններին իրար դեմ, այդ ամեն ինչը տեղի չունենա: Այս երկիրը մեծ մարտահրավերներ ունի, դրանց դեմն առնելու համար պետք է մեր ռեսուրսները համախմբենք»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: