«Թուրքը դու ես»․ փոխադարձ վիրավորանքներ «Սասնա ծռերի» գործով նիստին

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը մեկնարկեց թեժ մթնոլորտում։ Անցած դատական նիստին դատավորը որոշում էր կայացրել գործի ընթացքն ապահովելու համար հանրային պաշտպաններ ներգարվել։ Այս որոշմանը դեմ հանդես եկան «Սասնա ծռերի» անդամները՝ նշելով, որ իրենց փաստաբաններից զատ, այլ պաշտպանների ծառայություններից չեն ցանականում օգտվել։

Երբ միջնորդությամբ հանդես էր գալիս մեղադրող Պետրոս Պետրոսյանը, որը պահանջում էր շարունակել դատական նիստը, ամբաստանյալ Պավել Մանուկյանը տեղից գոչեց․ «Ինչո՞ւ եք այդ թուրքին այստեղ նստեցրել»։ Դատախազն էլ իր հերթին վիրավորեց Պավել Մանուկյանին, ասելով․ «Թուրքը դու ես»։ Դատախազը նաև «արա»-ով դիմեց Մանուկյանին։

Դատավորը որոշեց սանկցիա կիրառել և 5 ժամով Պավել Մանուկյանին հեռացրեց նիստերի դահլիճից։ Իսկ դատախազի նկատմամբ սանկցիան միայն նախազգուշացման տեսքով էր։ Սա դուր չեկավ Պավել Մանուկյանի պաշտպան Արա Ղարագյոզյանին, վերջինս պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել մեղադրող Պետրոս Պետրոսանին․ «Պետրոս Պետրոսյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի, քանի որ նա վիրավորել է այնպիսի մարդու, որը տարիներ շարունակ մեր սահմաններն է պաշտպանել։ Պետք է դիմել գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու պահանջով»։

Դատավորի պահանջներին չենթարկվելու համար դատարանից հեռացվեցին նաև Արայիկ Խանդոյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Նախորդ նիստին էլ 20 ժամով հեռացվել էր Գագիկ Եղիազարյանը։

Այնուամենայնիվ, դատարանի որոշմամբ գործին ներգրավեցին հանրային պաշտպաններ։

Նիստը շարունակվում է, քննվում են ապացույցները։

Լիլիթ Շաբոյան