ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է խորհրդակցությունների համար, ոչ թե ռազմական ագրեսիային դիմակայելու․ Զատուլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է խորհրդակցությունների համար, ոչ թե ռազմական ագրեսիային դիմակայելու: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում Հայաստանում զորքերի թվաքանակով,- ընդգծեց Զատուլինը՝ մեկնաբանելով Սյունիքում ռուսական զորքերի ուժեղացման հնարավորությունը։«Հարցը մեր զինծառայողների թիվը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը։ Այսպես ասած՝ դրոշի ցուցադրումը։ Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում այս պահին Հայաստանում գտնվող զինծառայողների քանակական կազմով»,- ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը ռազմակայանի մասին պայմանագրի հիման վրա, Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետևում է իրադարձություններին և անվտանգության երաշխավորն է, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, ապա այն խորհրդակցություններ է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը օգնություն չի խնդրել ագրեսիան հետ մղելու համար, որն այլ հոդվածով է ամրագրված։ Այժմ ՀԱՊԿ-ը կատարում է Հայաստանի իշխանությունների համապատասխան հարցումը»,- ասաց Զատուլինը։

Խոսելով Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին՝ Զատուլինը կարծիք է հայտնել, որ Բաքվի համար նման հնարավորություն է ստեղծվել այն պատճառով, որ հայ սահմանապահները պարզապես կոնկրետ այդ հատվածներում չեն եղել։«Այդ հեռավորությունը հաղթահարելու ֆիզիկական հնարավորություն են տվել»,-նշել է ռուսաստանցի պատգամավորը։

Պատգամավորը գտնում է, որ Ղարաբաղում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Զատուլինի տեսանկյունից` տեղի ունեցածը Հայաստանում ներքին պառակտման արդյունք է։ Նրա խոսքով՝ դա ոչ մի կերպ չի արդարացնում «պահը որսացող» Բաքվի սադրանքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է «ախտորոշվի»։ Ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- նշեց Զատուլինը։

Մանրամասները՝ տեսանյութում: