Դո՞ւք եք որոշում՝ մենք ՀՀ-ում ապրելու ենք, թե՝ չէ․ Վարդանյանը պնդում է՝ մանիպուլյացիայի զոհ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչ է պետության ինքնիշխան տարածքը: Այն է՝ պետության պետական սահմանի տրամագծի ներքո գտնվող ցամաքային, ջրային տարածքը, պետության սահմանի ներքո ընդգրկված օդային տարածքը և ընդերքը: Այդ մասին ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այդ տարածքը և յուրաքանչյուր քաղաքացու ամբողջությամբ պաշտպանում է ՀՀ բանակը: «Սա ասում եմ, քանի որ իմ ելույթը վերածվեց մանիպուլյատիվ ելույթի, կտրվեց կոնտեքստից, ասվեց, որ Վարդանյանն ասել է, որ ՀՀ-ն ամայի տարածք չի պաշտպանում… Այո՛, մեր բանակը պաշտպանում է նաև մեր ժողովրդին: Ինչո՞ւ եմ ասել և դարձել մանիպուլյացիայի զոհ, քանի որ  համարձակվեցի որոշ քաղաքական ուժերի անվանել 5-րդ շարասյուն:

«Դեռևս 14 տարեկանում ես ինձ խոստացել եմ, որ իմ ոտքը չի մտնելու Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող տարածք, հավատարիմ եմ իմ խոստմանը՝ ի տարբերություն որոշ քաղաքական ցուցակներում ընդգրկված որոշ «քաղաքական գործիչների», որոնք նոր են վերադարձել Անթալիայի «պլյաժներից», կամ նրանց, որոնք չեն էլ ուզում վերադառնալ այնտեղից: Ես երբեք չեմ խոսել Հայոց ցեղասպանությունը վիճարկող պատմաբանների հանձնաժողովի մասին, երբեք հայ-թուրքական արձանագրություններ չեմ ստորագրել և երբեք չեմ դիտարկել դրանք որպես մեր երկրի համար լավագույն ճանապարհը: Ես ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանից չեմ վերացրել Արարատ լեռան պատկերը Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, ես երբեք իսլամական դավանաբանական վարկեր տրամադրող ընկերությունից վարկեր չեմ վերցրել, երբեք չեմ փոշիացրել վարկային միջոցները՝ բեռ ստեղծելով ապագա սերունդների համար»,- նշեց պատգամավորը:

«Այսօր մարդիկ կան, որ ինձ ձեռնոց են նետում և հայտարարում են, որ ես իրավունք չունեմ ապրելու ՀՀ-ում… Դո՞ւք եք որոշում՝ մենք ՀՀ-ում ապրելու ենք, թե՝ չէ: Դուք եք որոշելո՞ւ՝ ժողովուրդն ինչ է ընտրելու կամ ինչպես»,- նշեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ ցավում է, որ այսպիսի մանիպուլյատիվ եղանակներով են մոտենում նախընտրական քարոզարշավին: «Ցավում եմ, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամական ուժեր են հայտնվել, և մարդիկ կան, որոնք միավորվելու և միասին նրանց հեռացնելու փոխարեն ասում են՝ չէ՛, մենք կգանք, կդզենք, կանգնեք կողքներիս և դզեք, սա մեր բոլորի՝ ՀՀ բանակն է…

Եվ վերջում՝ ես հանգիստ կարող եմ զբոսնել Երևանով, կանգնել այս ամբիոնին: Կոչ եմ անում լինել կառուցողական, հարգել ՀՀ Սահմանադրությունը, քաղաքացուն, վերջ տալ ցանկացած տեսակի սաբոտաժներին, դիվերսիաներին, կենտրոնանալ ընտրական պայքարի վրա: Իսպանացիք կասեն՝ «Նո պասարան», իմաստը չեմ բացատրի, սկսեք գիրք կարդալ»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: