Ընտրակեղծիքների մեջ մեզ մեղադրելը ոչ մի հիմք չունի, բացի Քոչարյանի՝ ջախջախիչ պարտության վախից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Որտեղ է ընթանում՝ չգիտեն նաև լրատվամիջոցները, որոնք Քոչարյանի կլանի, նրա նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում: Այդ մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Չգիտեն, քանի որ իրեն երկրի միակ տղամարդ հռչակած այս անձնավորությունը քրոնիկ վախ ունի իրեն ուղղվելիք ազատ խոսքից, ենթադրում եմ՝ անհարմար հարցերից: Վախ ունի, որ կարող է հանկարծ ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի պահի հարցնի՝ լավ, բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանը ինչպե՞ս սպանվեց: Վախ ունի, որ ինչ-որ մի լրագրող կարող է հանկարծ հարցնել՝ ընկե՛ր, տեսել ենք՝ դու ինչպես ես եկել, Հայաստանում պաշտոն ստանձնել, նաև տեսնում ենք քո հարստությունը հիմա. այդ վախը նրան թույլ չի տալիս և չի կարող թույլ տալ կանգնել ու լսել այն հարցերը, որոնք կտային ազատ լրատվամիջոցները:

Երկու օր առաջ էլ մի հանդիպման ժամանակ ասել է, թե երկիրը պետք է մեխանիզմի նման աշխատի. սա ասել է մի մարդ, ում կառավարման, նախագահության օրոք Հայաստանում ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների մեխանիզմն էր, ժողովրդի հարստահարման մեխանիզմն էր, ժողովրդի ունեզրկման մեխանիզմն էր. այլ մեխանիզմ նրա օրոք ժամացույցի պես չի աշխատել:

Ասում է՝ հնարավոր են ընտրակեղծիքներ այս ընտրություններին: Սա ասում է մի մարդ, ում նախագահության օրոք, օրինակ՝ Տավուշի մարզի մեր սիրելի բնակիչները կարող են պատմել, թե քանի քվեատուփ է դատարկվել Աղստև գետը՝ ընտրությունների արդյունքները չամփոփած, քանի ընտրատուփ է փոխվել: Այս մարդը փորձում է մեզ նմանեցնել, նույնացնել իր հետ ու մեզ վերագրել ընտրակեղծիքներ՝ դրանով էլ արդեն փորձելով ալիբի ստեղծել հետագա հետընտրական, իր պատկերացրած՝ պրոցեսների համար: Ուզում եմ՝ հստակ լինի գնահատականը, ուզում եմ, որպեսզի այստեղ միասին արձանագրենք, որ ընտրակեղծիքների մեջ մեզ մեղադրելը չունի բացարձակապես ոչ մի հիմք, բացի այդ մարդու արդեն իսկ այդ քրոնիկ վախից, որը նրա մոտ վերջերս է ձևավորվել՝ գալիք ջախջախիչ պարտության վախից»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: