Ես կարծում եմ, որ մենք դեռ ՀԱՊԿ-ից արձագանք կստանանք. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից արձագանք կստանա՝ ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման հարցով: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ հերթական նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների շեշտադրումներին:

Մակունցը հիշեցրեց, որ ՀՀ-ն, ՀՀ իշխանությունները, ելնելով Հայաստանի անվտանգային շահերից, դիմել են ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ներթափանցման կապակցությամբ աջակցություն ստանալու ակնկալիքով: «Եվ ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք՝ մեր դաշնակիցներից»,- ասաց Մակունցը:

Նա հիշեցրեց նաև, որ ԱԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ,և իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են: Մակունցը կոչ արեց գործընկերներին հանրության որոշ շրջանակներում առկա տրամադրությունները չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել ՀՀ շահերը: «Ես կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք»,- եզրափակեց Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: