Մաշեցնելու ենք․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բոլոր հարցումները, որքան գիտեմ, հեռախոսային են, որոնք ընդունված են աշխարհում, բայց սովորաբար այն երկրներում է դա արժանահավատ, որտեղ չկա ներքին այսպիսի բևեռվածություն և հասարակությունը բարձր ներքին վստահություն ունեցող հասարակություն է: Այս մասին, այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են հաղթելու, եթե, ըստ հարցումների, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեռ բարձր վարկանիշ ունեն:

«Հիմա երբ մեկ լայքի համար մարդուն հեռացնում են աշխատանքից, հարազատների վրա ճնշումներ են սկսում գործադրվել, դուք ո՞նց եք պատկերացնում: Կա մի ստվար զանգված, որոնք չեն ուզում իրենց կարծիքը հայտնել, որովհետև մտածում են, որ ճնշումների տակ կհայտնվեն: Ես չեմ կասկածում, որ հարցում անողները բարեխիղճ են իրենց աշխատանքը կատարում, բայց երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ բավական լուրջ կասկածներ կան»,- ասաց Քոչարյանը:

«Երկրորդ, մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի,- հավելեց Քոչարյանը:- Բայց մենք նաև վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում՝ հնարավոր չէ վերընտրվել վարչապետ, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որ պատրաստ են քո հետ համագործակցել: Դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երևում որևէ քաղաքական ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել, և որը կարող է անցնել խորհրդարան: Հետևաբար, բավական հստակ է իրավիճակը, որ եթե նույնիսկ մինչև ընտրություններ չհաջողվի այդ 30 տոկոսը մաշեցնել մինչև 15-20 տոկոս, այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինելու ձևավորել կառավարություն և վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա: Սա ակնհայտ է: Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչև քոքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: