Դժվար է տարանջատել` Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե՞ քաղաքական գործիչ. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իմ կարծիքով՝ դժվար է տարանջատել՝ Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2018 թվականին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ իրենց համար ուղենշային է լինելու քաղաքականության ու բիզնեսի տարանաջատումը, մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՔՊ ցուցակով:

«Սուքիասյանների ընտանիքը չորս եղբայր են, ամենքն ունեն մի ոլորտի բիզնես, այդ թվում, միգուցե, Խաչատուր Սուքիասյանն ունի մի բիզնես, որը հանձնված է կառավարման, ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց, ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի երկար տարիներ զբաղվել է քաղաքականությամբ», – ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Սուքիասյանն անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար։ «Այնպես որ, իմ կարծիքով, այդ պահի դրությամբ դժվար է ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար»,- նշեց Հակոբյանը։

Նշենք, որ 2018-ին իշխանափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: