Բուհերի կառավարման խորհուրդների կազմը հաստատելու է վարչապետը. ընդդիմադիրներն ու փորձագետները մտահոգված են

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Ազգային ժողովում ընթանում են «Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ» թեմայով խորհրդարանական լսումներ: Հիմնական զեկուցող, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին տրվող հիմնական հարցերից մեկը վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդների հաստատմանը:

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծով՝ թեև բուհերի խորհուրդների կազմերում պաշտոնյաների ներգրավվածությունն արգելվելու է, սակայն խորհուրդների կազմերը  հաստատվելու են վարչապետի կողմից:

Այսօր լսումների ընթացքում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը  հայտարարեց՝ այդ կետի ավելացմամբ անհասկանալի են դառնում բուհերի ինքնավարության մասին նախարարի պնդումները:

«Հասկանալի է  քաղաքական  մեծամասնության նպատակը, բայց  սա ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որ դուք եկած օրվանից ասում եք՝ ապաքաղաքականացնել բուհերի կառավարումն ու ինքնավարությունը բարձրացնել: Չի կարող բարձրանալ, եթե վարչապետն է հաստատելու»,- դիմելով նախարարին՝ նշեց Անահիտ Բախշյանը:

Նախարարը փորձեց պարզաբանել՝  ցանկացած բուհի կառավարման խորհուրդ  հաստատման կարիք ունի:

«Օրինակ՝ մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի իր հիմնադրի կողմից, այսինքն՝ մասնավորի, պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը ևս պետք է հիմնադրի կողմից հաստատվի, կարող ենք դնել, որ կառավարությունը հաստատի, որևէ սկզբունքային խնդիր չկա, կարող ենք գրել՝ նախարարն է հաստատում, բայց հիմնադիրը պարտավոր է  կազմը հաստատել, որպեսզի այն լեգիտիմ դառնա»,- շեշտեց նախարարը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս անդրադարձավ նույն հարցին՝ կոչ անելով չառաջնորդվել անձնական շահերով:

«Չե՞ք կարծում եմ, որ այս տարբերակը կոնկրետ մեկ անձի շահով է պայմանավորված, որ վարչապետն է հաստատելու խորհուրդները: Բացի այդ, E-draft.am-ում քննարկման էր դրվել մի նախագիծ, որը , սակայն, կառավարություն է ներկայացվել կոնցեպտուալ փոփոխություններով: Վարչապետի կողմից հաստատումը լրջագույն խնդիր է առաջացնելու»,- հավելեց Հարությունյանը:

Լևոն Մկրտչյանը հակադարձեց՝ չի համարում  դա կոնցեպցիոն փոփոխություն, ասաց՝ ընդամենը իրավական բաց են լրացնել:

Կրթության և գիտության նախարարը նորից վստահեցրեց՝ պատրաստ են քննարկել բուհերի կառավարման խորհուրդների կազմերի հաստատման լիազորությունը ում տրամադրել՝ վարչապետի՞ն, թե՞ կառավարությանը:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ը իր «Տարակարծիք» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել էր թեմային՝ «Բուհական խորհուրդների ինքնավարության բարձրացո՞ւմ, թե՞ գերկենտրոնացում վարչապետի վերահսկողության տակ. ի՞նչ փոփոխություններ են սպասվում «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով» վերտառությամբ հրապարակման մեջ: 

Շողիկ Գալստյան