Սելֆի անելը չի նշանակում, որ սահմանամերձ գյուղի տեղը գիտեք. Սոֆյա Հովսեփյանը՝ «Իմ քայլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու և «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցը։ Փաթեթին, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը և Թագուհի Թովմասյանը, դեմ արտահայտվեցին «Իմ քայլի» պատգամավորները:

Սոֆյա Հովսեփյանին վրդովեցրել էր «Իմ քայլից» Գևորգ Պապոյանի գնահատականը. «Պարոն Պապոյան, մի հատ լավ մտածեք, թե ում մասին եք խոսում»:

Հիշեցնենք՝ Գևորգ Պապոյանը հայտարարել էր. «Հայաստանում կան օլիգարխ հողատերեր, որոնք ՀՀ տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն, և այս օրենքը չի վերաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլ վերաբերում է նրանց թալանելուն»։

«Եթե ես երբևէ եղել եմ նման գործընթացում, ինչպես եղել եք դուք և շատերդ, ուրեմն ասեիք այդ մասին,-նշեց Հովսեփյանը:- Եթե ոչ, ուրեմն այլևս չհամարձակվեք ձեզ թույլ տալ ինձ ներառել նման գործընթացում։ Նախկին գործընկերներիս, ում հետ ճանապարհ եմ կիսել, ասեմ․ երբ պատերազմի օրերին հայտնվում էիք սահմանամերձ գյուղերում ու «սելֆիներ» անում, դա դեռ չի նշանակում, թե սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք։ Իսկ ես արդեն յոթ տարի ամեն ամիս լինում եմ սահմանամերձ գյուղերում և աջակցման ծրագրերի եմ մասնակցում»։

Մանրամասները՝ տեսանյութում: