«Կապ չունի՝ ընտրություններում ով է հաղթում, ամեն ինչ բերելու է արյունահեղության, մենք դա թույլ չենք տա». Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վերջնական որոշում ունենք. մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին, այսօր այդ մասին հայտարարություն կտարածվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Եթե չենք ուզում այս սև ու սպիտակով գնանք ու երկիրն ընդհանրապես կործանենք, դրա համար մենք մտնում ենք գործընթացի մեջ, որ այսպես ասած,  մեջտեղի գիծը լինենք և թույլ չտանք, որ արյունահեղություն լինի, բայց ամեն ինչ գնում է դրան: Կապ չունի ով է հաղթում, ով է պարտվում, դա բերելու է արյունահեղության: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բանը դրան չհասնի»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ որևէ ուժ, որի հետ կբացառի համագործակցությունը, Բաբայանը պատասխանեց, որ չի բացառում որևէ ուժի հետ համագործակցությունը. «Ինչ վերաբերում է երեք նախագահների՝ ընտրական գործընթացներին մասնակցությանը, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալու է, թե ոչ: Մենք անգամ չգիտենք՝ ինչ ուժեր են մտնելու խորհրդարան: Ամեն ինչ ժողովուրդն է որոշելու: Ես զարմանում եմ, որ ասում են՝ մենք հաղթելու ենք, էս ենք անելու: Ոչ մեկն էլ  չի հաղթելու, հաղթելու է ժողովուրդը, ում էլ իր ձայնը տա»:

Հնարավոր խախտումների, ընտրակաշառքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սամվել Բաբայանը պատասխանեց, որ գումարներ բաժանվում են և բաժանվելու են, դա միանշանակ է. «Ամեն կուսակցություն իր վստահված անձն ունի ընտրատեղամասում, և նա պարտավոր է պահելու ձայները: Եթե մարդ չունես, ապա հարց է ծագում՝ ինչու ես մտել պայքարի մեջ: Ընտրակաշառքի դեմը ոչ ոք չի կարող առնել, բացի պետական մարմնից: Ներքին գործերն են, անվտանգությունն է, որ պետք է զբաղվեն դրանով: Հիմա կանեն, թե չէ… ես այսօր տեղեկատվություն ունեմ, որբ տեղ-տեղ դրանով զբաղվում են, դեռ ոչ մասսայական»:

Մանրամասները՝ տեսանյութում: