Որոշ թաղապետեր կփոխվեն, իսկ Գագիկ Բեգլարյանի որդին կդառնա թաղապե՞տ. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երևանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին կզեկուցեն 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին: Այս անգամ հերթը Սամվել Ալեքսանյանի զարմիկինն էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանինը։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ Մարգարյանի կազմակերպած «ստուգարքից» «կտրվողներ» լինեն, որոշ թաղապետեր փոխվեն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլից հետո, երբ կլրանա, ասենք, Գագիկ Բեգլարյանի որդու 25-ամյակը, և նա օրենքով հնարավորություն կունենա զբաղեցնել թաղապետի պաշտոնը։ Իսկ Հրանտ Գագիկի Բեգլարյանի 25 տարին լրանում է մայիսի 23-ին։

Հիշեցնենք, որ այժմ նա Կենտրոնի փոխթաղապետն է՝ Արա Սադոյանի տեղակալը, ում եղբորը՝ Ռուբեն Սադոյանին, Բեգլարյանը գործուղեց Վրաստանում Հայաստանի դեսպան՝ սրանով կոմպենսացնելով թաղապետ եղբոր մոտալուտ պաշտոնանկությունը։

Հեռացողների շարքում նշվում է նաև Շենգավիթի թաղապետի անունը․ Արմեն Սարգսյանը 58 տարեկան է ու «հոգնած» մոտեցում է ցուցաբերում աշխատանքին։ Հնարավոր է պաշտոնին հրաժեշտ տա նաև Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, իսկ Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը հնարավոր է տեղափոխվի քաղաքապետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: