Քանի մենք իշխանության ենք, Մեղրիի միջանցքի հարց չի քննարկվելու. Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճանապարհների ապաշրջափակումը նշանակում է, որ Հայաստանը կարող է օգտվել Ադրբեջանի ճանապարհներից, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Մենք կարող ենք երկաթուղու միջոցով կապվել Իրանի հետ, Նախիջևանով և Ադրբեջանի բուն տարածքով՝ ՌԴ-ի հետ, ավտոմոբիլային ճանապարհներով նույնպես կարող ենք Ադրբեջանով և Դաղստանով կապվել ՌԴ-ի հետ, և իրենք կկարողանան, օրինակ՝ Տավուշից մտնել և, ասենք, Գյումրիով գնալ այլ պետություն կամ Վայոց ձորով անցել. այսինքն՝ այնպես, ինչպես մենք հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, այնպես, ինչպես աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները հարաբերվում են իրենց հարևանների հետ:

Այլ տարբերակ չենք քննարկում, քան հավասարը հավասարի հետ: Ճանապարհների ապաշրջափակման բոլոր առավելություներից մենք օգտվելու ենք, բնականաբար օգտվելու է նաև Ադրբեջանը: Եթե հավասարը հավասարի հետ տրամաբանությունից դուրս որևէ բան լինի, այդ դեպքում ապաշրջափակումը տեղի չի ունենա: Մենք խոսել ենք դրա մասին: Մնացածը ճամարտակություններ են: Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում: Եվ քանի դեռ մենք իշխանության ենք, Մեղրիի միջանցքի հարց չի քննարկվելու. դա մենք կարող ենք երաշխավորել»- ընդգծեց Գևորգ Պապոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: