ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանններ չունի ուղիղ հարցերին. ՀՔԱՎ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ն մի շարք առողջական խնդիրներով գտնվում է խոնավ կարանտինային խցում: Նրա փոխանցմամբ՝ խցի խոնավությունը բացասաբար է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, իսկ բուժմաս տեղափոխելու դիմումը ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եղիազարյանը մերժել է:

Սրա մասին Է. Ե.-ն հայտնել է 2017 թ. հոկտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղած դիմումում:

Կալանավորն անդրադարձել էր նաև ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակին և նշել, որ այն սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում:

Դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. նոյեմբերի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Է. Ե.-ի խախտված իրավունքները վերականգնելու և դիմումում նշված մյուս հանգամանքներն ստուգելու ու խախտում կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:

Չնայած դիմումում բարձրացված հարցերի բովանդակությանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը: 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված իր պատասխանում վերջինս նշում է, թե ինչ հետազոտություններ է անցել Է. Ե.-ն, և ինչ բուժում է նշանակվել:

Ընդ որում՝ հիշատակված հետազոտությունների գերակշիռ մասն իրականացվել է կալանավորի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումից հետո: Բայց կարանտինային խցի պայմանների ու կալանավորի առողջության վրա դրա ունեցած ազդեցությանը Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի պատասխանում անդրադարձ չկա: