Ինչ սպասել Փաշինյանի կողմից նոր փաստաթուղթ ստորագրելու դեպքում․ հարցազրույց Թևան Պողոսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, երեկվանից տեղեկություններ են հայտնվել, թե Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում է և ստորագրելու է ՀՀ-ի շահերին հակասող նոր փաստաթուղթ, թե Ադրբեջանին է հանձնելու տարածքներ և այլն։ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ կա աշխատանքային փաստաթուղթ, որը 100 տոկոսով ՀՀ շահերին համապատասխանում է, և որ ադրբեջանցի զինվորները պետք է հեռանան ՀՀ տարածքից։ Փաշինյանը մեղադրեց ընդդիմադիր շրջանակների, ասաց՝ ամեն ինչ անում են, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը և գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրման։ 

-Արդեն ցանցում կա մոտավորապես այն տեքստը, թե ինչ կարող է լինել։ Ոնց որ տեքստի տարածման աղբյուրները «Իմ քայլի» մոտ տեղերից են դուրս եկել։ Այնպես որ՝ չկա վստահություն, որ ա՛յ դա է լինելու կամ իրական պայմանավորվածությունը միայն դրա մասին ա։ Բայց միևնույնն է՝ ինչ-որ գրված է էդ տեքստում, այլևս չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կամ հայ ազգի շահերին որևէ ձև։ Ինչո՞ւ եմ դա այդպես ասում, որովհետև սահմանների խնդրի փոփոխությունը կամ մեր հայրենիքի ընկալման հարցը գալիս է նրանից, թե որտեղ է գտնվում հայ զինվորը, որ կետն է ինքը պաշտպանում։ Եվ մենք տեսել ենք, որ 30 տարի հայ զինվորը, հայ պետականությունը՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունները, ունակ են եղել շատ ավելի մեծ տարածք ունենալ և վերահսկել։

Ով ոնց է ընկալում, դա իր խնդիրն է, բայց էստեղ մի հետաքրքրություն կա։ Ադրբեջանցիների համար դա դիտարկվում էր՝ 100 կիլոմետր խորությամբ հայկական զորքերի ներխուժում, որևէ մի թուղթ ստորագրե՞լ են իրենք, որևէ մի իրականություն ընդունե՞լ են, պատրա՞ստ են եղել 26 տարի տանջվել, չարչարվել, բայց գնալ իրենց ազգային երազանքի հետևից։ Ես ուզում եմ հասկանալ՝ էս տեսակետի փաստաթղթով, երբ որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել։ Նայե՛ք, մինչև էդ մենք քննարկել ենք, որ «Կազանյան փաստաթուղթ» է եղել, հայերը պատրաստ են եղել ինչ-որ սենց բաներ, բայց Ադրբեջանը մերժում էր տարածքի վերադարձը։

Հիմա եկել է նմանատիպ մի իրավիճակ մեզ մոտ, Ադրբեջանն է համաձայնվել փաստաթղթի, հայերը ուզում են ստորագրել ինչ-որ մի թուղթ, որով ամրագրելու են, որը թշնամին ապագայում օգտագործելու է, թե Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Որ վայրկյանին դու սահմանները դելիմիտացիա և դեմարկացիա արեցիր, Ադրբեջանն ասելու է՝ ձեր վարչապետը չէ՞ր ասել՝ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջանն է։ Հայկական շահերի մեջ է մտնում, ասելու՝ դա Տեղ գյուղից այն կողմ Արցախի Հանրապետությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան