Որտե՞ղ են «Լիա» գեղեցկության սրահում աղմկահարույց սպանության գործով իրեղեն ապացույցները

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով այսօր դատարանում հետազոտվեց իրեղեն ապացույցների մի մասը:

Հետազոտված ապացույցների մեջ էին սպանված Մուշեղ Մուշեղյանի հագուստները՝ տաբատը, վերնազգեստը, գոտին, ներքնաշորերը: Հետազոտված ապացույցների մեջ կար նաև բարձ և անկողնու ծածկոց. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Իսկ որտե՞ղ են սպանության գործով իրեղեն ապացույց ճանաչված լազերային կրիչները, պարկուճները, «Վերտու» հեռախոսները: Այս իրեղենները դատական նիստերի դահլիճ չէին բերվել և նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ դատական նիստը ընդմիջվում է որպեսզի դրանք հայտնաբերեն, ապա հետազոտվեն:

Ընդմիջված նիստը որոշ ժամանակ անց վերսկսվեց, սակայն այս ընթացքում նախագահողը իրեղենները չկարողացավ հայտնաբերել և դիմելով գործով դատախազ Գևորգ Գևորգյանին՝ խնդրեց պարզել, թե ուղարկե՞լ են արդյոք այդ իրեղենները դատարան, թե՝ ոչ:

Նիստի ավարտից հետո դատախազը, պատասխանելով լրագրողների հարցին, թե որտեղ են պահվում այդ իրեղենները, պատասխանեց՝ դատարանում՝ իրեղեն ապացույցների համար նախատեսված սենյակում: Իսկ այն հարցին, թե իրենց կողմից ուղարկվե՞լ է դատարան, դրական պատասխան տվեց:

Առնվազն տարօրինակ է, որ գործով նախագահող դատավորը նախորդ դատական նիստում հայտարարում է, որ պետք է այսօր հետազոտվեն իրեղեն ապացույցները և նախապես քայլեր չի ձեռնարկում՝ պարզելու համար արդյոք այդ ապացույցներն ամբողջությամբ դատարանու՞մ են, թե՝ ոչ:

Իսկ եթե նախաքննական մարմնի կողմից ուղարկվել են, ապա ինչո՞ւ դատարանը պատշաճ կարգով քրեական գործի վերաբերյալ իրեղեն ապացույցները չի պահում մեկ տեղում:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին:

Նշենք նաև, որ «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետևանքով երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել են: Բացի այդ, Մուշեղ Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել էր նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։