Նոր աղբավայր Նուբարաշենում՝ անտառի փոխարեն կամ փողեր մսխելու վարպետության դաս ՀՀ կառավարությունից․ ՀԲՃ

Լուրեր

12.11.2026 | 20:12
Ընթանում է Ալիև-Փաշինյան հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարևորը, այն է՝ աղբի տեսակավորում և վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում: 

Ավելին, ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նոր աղբավայրը կառուցվելու է անտառային հողերի վրա, որտեղ դեռևս 2006-2008 թ.-ներին «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել): Սակայն ներկայումս տարածքը պետք է մաքրվի և ծառայի որպես աղբավայր:

Ընդ որում, աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով: Այսինքն 28 տարի անց հավանաբար կարիք կլինի լրացուցիչ 30 հեկտար և լրացուցիչ վարկեր փնտրելու՝ նոր աղբավայր կառուցելու համար, եթե իհարկե աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չիրականացվի: Դե իսկ եվրոպական կառույցներն էլ, առավել կանաչ և կայուն ծրագիր ֆինանսավորելու փոխարեն, գումարներ են ներդնում նման անարդյունավետ կառավարում ունեցող երկրում: Ծրագրի մանրամասներից պատմում է իրավապաշտպան-բնապահպան Սոֆյա Մանուկյանը: