«Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը. «Ժամանակ»

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է: Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերությունը պատկանում է Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան), ով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակի» ֆիգուրատներից մեկն էր: Դժվար է ասել, թե Գալիցկիի ընկերության ակտիվների վաճառքն ինչքանով է պայմանավորված այս հանգամանքով, սակայն գործարարը ակնհայտ ափսոսանքով է խոսում տեղի ունեցածի մասին` ասելով, թե շատ բարդ որոշում է կայացրել:

Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ: Խոսքը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերության եւ Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախի»՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մասին է: Առհասարակ պարզ չէ բանտում վերջերս մահացած Լեւոն Հայրապետյանի բիզնեսների եւ ֆինանսների ճակատագիրը:

Իհարկե, հիմքեր չկան պնդումների համար, որ հայ մեծահարուստներն ու նրանց բիզնեսները Ռուսաստանում պրոբլեմների մեջ են հայտնվում էթնիկական հատկանիշի կամ ազգային խտրականության հիմքով: Ավելի շուտ կարծում ենք` Ռուսաստանում բիզնես միջավայրը դարձել է անտանելի` մի կողմից, Ռուսաստանի ավտորիտար իշխանության կոշտ, ըստ էության` բանդիտական քաղաքականության, պետական բեսպրեդելի, մյուս կողմից` արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով: Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը խոշոր նախագծեր են իրականացնում Հայաստանում` կարծես թե, որոշակիորեն ապահովագրելով իրենց կապիտալը կանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակներից:

Ռուսաստանում ձեւավորված ոչ բարենպաստ տնտեսական կոնյունկտուրայի համատեքստում որոշակի առաքելություն կարող է վերապահվել Կարեն եւ Սամվել Կարապետյանների ստեղծած «Ներդրողների ակումբին»: Այս ինստիտուտն, ըստ էության, չկարողացավ կատարել այն գործառույթներն, ինչի համար ստեղծված էր ի սկզբանե: Հայաստան այդպես էլ չմտան խոշոր ներդրումներ, որոնք նշանակալի դեր կունենային Հայաստանի տնտեսության համար: «Ներդրողների ակումբը» չդարձավ նաեւ այն արդյունավետ գործիքը, որ միջոցով պետք է լեգիտիմացվեին եւ դրսեւորում ստանային Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները:

Այնուամենայնիվ, «Ներդրողների ակումբն» որոշակի ձեւավորված հարթակ է, որը Ռուսաստանի շուրջ ձեւավորված այսօրվա ոչ բարենպաստ միջազգային եւ տնտեսական համատեքստում կարող է լուծել` մի կողմից, հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ապահովագրման, մյուս կողմից` Հայաստանի տնտեսության զարգացման հարցեր: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: