Լավագույն լուծումը կլիներ գերեվարել 250 ադրբեջանցիներին, փոխանակել մեր գերիների հետ․ Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բանակցությունները շարունակվում են: Սյս պահին հնարավոր է Սյունիքի հարցում խաղաղ հանգուցալուծման հասնել, ռազմական դրության կարիք չկա: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ռազմավարական, մարտավարական և պետության կառավարման տեսանկյունից պետք է բոլոր գործողությունների հետևանքները հաշվարկել: Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը չլուծվի, բնականաբար պատերազմի տարբերակը կա, բայց արդյո՞ք դրա հետևանքը բարենպաստ կլինի: Այս խնդիրը չպետք է ներքաղաքական շահարկման կամ քաղաքական պայքարի թեմա դարձնել: Դեռ չեն կրակել, բայց էլի մեր տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն է կատարվել: Մենք պետք է միասնական լինենք:

Սա հետպատերազմյան Հայաստանն է, և մենք պատերազմը տանուլ ենք տվել: Եթե մինչև սեպտեմբերի 27-ի Հայաստանը լիներ, այդ 250 ադրբեջանցիները կարող է  խփվեին: Նոր իրողություններ են, նոր իրավիճակ է: Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ գերեվարել ՀՀ սահմանը հատած 250 ադրբեջանցիներին և նրանց փոխանակել մեր գերիների հետ»,- ընդգծեց Մարուքյանը՝ հավելելով, որ մեր սահմանը հատել են, նրանց նկատմամբ կարելի էր հարուցել քրեական գործ:

Մանրամասները՝ տեսանյութում: