Իգնատի Առաքելյանը Բելառուսում քննարկել է ԵԱՏՄ երկրներում ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինման հարցը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ երկրներում  ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մասնավորապես` պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խմբի ձևավորման շուրջ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև  տոհմային անասնաբուծության և սերմնաբուծության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերին:

«Մեզ հետաքրքրում է Բելառուսի հետ համագործակցությունը հատկապես տոհմային անասնաբուծության ոլորտում: Բելառուսական կողմի հետաքրքրության պարագայում Հայաստանում հնարավոր է ստեղծել համատեղ տոհմային սելեկցիոն կենտրոններ»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր:

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը նշել է, որ Իգնատի Առաքելյանի  կողմից բարձրացված հարցերը կարևոր են և անհրաժեշտ է դրանք քննարկել: Նա ընդգծել է, որ երկու գերատեսչությունների դիրքորոշումներն անհրաժեշտ է միավորել, ինչը դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության արդյունքների վրա:

Հանդիպման ժամանակ որոշվել է,  որ ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերով կզբաղվի համապատասխան աշխատանքային խումբը: