ԱԺ-ում դեռ չեն լսել նոր նախագահի ընտրության հետ կապված Վահե Գրիգորյանի բացահայտման մասին

Լուրեր

12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
Բոլորը

Խորհրդարանում ոչինչ չէին լսել 2015-ի դեկտեմբերին ընդունված Սահմանադրության մեջ փաստաբան Վահե Գրիգորյանի այն բացահայտման մասին, որ Հայաստանի նախագահը պետք է ընտրվի համապետական ընտրություններով:

«Գործընթացն սկսված է, նախագահի թեկնածուներն արդեն առաջադրվում են»,- ասում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Վերջինս վստահ է, որ նոր նախագահը լեգիտիմության խնդիր չի ունենա այն պատճառով, որ օրենքում անհամապատասխանություն կա:

«Մենք էլ մանրակրկիտ նայել ենք ընթացակարգը, համենայնդեպս որևէ տեղ չեմ հանդիպել, որ էդպիսի դեպք պետք է առաջանա»,- ասում է պարոն Մելքումյանը։

Այնուամենայնիվ, խորհրդարանի փոխնախագահը կարծում է, որ պետք է նորից կարդալ Սահմանադրությունը՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել նոր նախագահի ընտրության կարգի հետ կապված։

Նոր Սահմանադրության գլխավոր գաղափարախոս՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը համաձայն է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի այն դիտարկման հետ, որ 209 հոդվածը ուժի մեջ է միայն 211 հոդվածի տրամաբանության մեջ, ըստ որի՝ նախագահը պետք է անցնի իր պաշտոնեական պարտականություններին, հետո միայն 5-րդ գլուխը դառնա սահմանադրական նորմ։

Պարոն Մելիքյանը չի կարծում, որ 209 հոդվածը նկատի ունի, թե պետք է համապետական ընտրություններ լինեն, հետո նոր 125 հոդվածը դառնա լիարժեք սահմանադրական նորմ։ Պատգամավորը համոզված է, որ ընդդիմությունը, մասնավորապես «Ելք» խմբակցությունը, չի փորձի 209 հոդվածից ստեղծել հեղափոխական վիճակ, միևնույն է, դա նրանց չի հաջողվի:

««Ելքը» չի որոշողը, այլ Սահմանադրությունը»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Իսկ ահա «Ելք» խմբակցությունում դեռ պատրաստ չեն մեկնաբանել դեռևս երեք օր առաջ բացահայտված սահմանադրական այս թնջուկը։ Այնտեղ կոչ են անում հնարավորություն տալ, որպեսզի իրենք մինչև վերջ հասկանան, թե ինչի մասին է խոսքը։

Մհեր Արշակյան