Մեր աչքի առաջ մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում են, տանում են տաշելով․ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիճակը ճգնաժամային չէ, աղետալի է, ու այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողների հետ զրույցում: Այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ բոլորի աչքի առաջ մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում են, տաշելով տանում են:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ավելի վաղ զգուշացրել է. «Սրանք ինչքան մնացին, ամեն օր հայրենիքի կորուստ է լինելու, ամեն օր տղաների կորուստ են ունենալու: Սրանք իրավունք չունեն կառավարելու… Նայեք՝  նոյեմբերի 10-ից հետո քանի գերի ունենք, ինչքան տարածքների կորուստ ունենք, քանի անհետ կորած ունենք:

Այսօր պետության իշխանության թիվ մեկ ֆունկցիան պետք է լինի քաղաքացիների, սահմանների անվտանգության ապահովումը: Ասում են՝ ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավար, ֆրանսիացին է մեղավոր, բոլորը մեղավոր են բացի իրենցից, Տիգրան Մեծից մինչև Հուլիոս Կեսար բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Իշխանությունն ինչի՞ համար է, անվտանգությունն ապահովելու… Դու ես մեղավար, պաշտպանության նախարարությունը, համապատասխան կառույցները: Ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում, եթե պետք է ռուսը պաշտպանի մեր անվտանգությունը, փողը ռուսին կտանք էլի, էլ ինչու ենք բանակ պահում, ինչու ենք իրեն պահում, որ 1000 հոգանց շքախմբով ման գա՞՝ սնայպերների  ուղեկցությամբ: Այդ սնայպերներին տանեիք այնտեղ»,- ասաց Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում: