Կադիսն ու Հարոյանն արդեն համաձայնության են եկել. նոր մանրամասներ Հարոյանի՝ Լա Լիգա տեղափոխվելու վերաբերյալ

Լուրեր

28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Բոլորը

«Աստանայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Իսպանիայի առաջնություն տեղափոխվելուն, հայտնում է Vesti.kz-ն՝ հղում անելով Portal Cadista-ին. փոխանցում է armsport.am-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա պաշտպանի նոր ակումբը կլինի «Կադիսը», որը Իսպանիայի առաջնությունում 12-րդ տեղում է: Ըստ իսպանական Portal Cadista պորտալի՝ «Կադիսն» ու Հարոյանն արդեն համաձայնության են եկել տեղափոխման հարցում: Այժմ Լա լիգայի ակումբը պետք է համաձայնության գա «Աստանայի» հետ:

«Ակումբի նախագահը հաստատեց, որ պայմանավորվածություն կա մի ֆուտբոլիստի հետ, որը դեռ չի խաղացել Իսպանիայի առաջնությունում: Շատ խոսակցություններ կային, բայց այժմ անունը հայտնի է. Վարազդատ Հարոյան, 28-ամյա կենտրոնական պաշտպան Հայաստանից»,- համենայն դեպս, դրանում մեզ հավաստիացնում է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։

«Փաստն այն է, որ այժմ Հայաստանի ազգային հավաքականը մարզում է Խոակին Կապառոսը, ով «Կադիսն» նախագահ Մանուել Վիսկանոյի մտերիմ ընկերն է, ինչը կարող էր նպաստել խաղացողի վերաբերյալ հարցումներ կատարելուն», – գրում է աղբյուրը:

Այս տեղեկությունը հաստատում են Andalucia Informacion-ը և Viva Cadiz-ը. «Կադիսն» իրականացրել է հաջորդ մրցաշրջանի առաջին գործարքը։ Չնայած ակումբը պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, Վարազդատ Հարոյանը առաջիկա շաբաթների ընթացքում կդառնա «դեղին սուզանավի» ֆուտբոլիստ («Կադիսին» ևս անվանում են «դեղին սուզանավ», ինչպես «Վիլյառեալին»։ Ակումբների երկրպագուները մինչ այժմ վիճաբանում են, թե որ ակումբն է առաջինը ստացել այդ մականունը):

Հարոյանի հետ ակումբը ձգտում է նույն արդյունքին, ինչ ձեռք բերեց Յենս Յոնսոնի հետ: Այս ֆուտբոլիստն անհայտ էր լայն հասարակության համար, բայց հիանալի արդյունքներ ցույց տվեց ամբողջ մրցաշրջանի ընթացքում»:

Ահա թե ինչ է գրում Objetivo Cadiz- ը. «Լա լիգայի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր, և «Կադիսը» կհայտարարի հաջորդ մրցաշրջանում առաջին տրանսֆերի մասին: Այս դեպքում դա կլինի Վարազդատ Հարոյանը, ով այժմ «Աստանայի» խաղացող է»:

Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա փետրվարին: Մայրաքաղաքային ակումբի կազմում նա անցկացրել է տաս հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը Աստանայի ակումբի հետ հաշվարկվում է մինչև 2021 թվականի ավարտը: