Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային գործողության է պատրաստվում․ ԶԼՄ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ցամաքային գործողություն անցկացնելու տարբերակներ են մշակում։ Նման գործողության պլանը Գլխավոր շտաբի ղեկավար Ավիվ Կոխավիին կներկայացվի օրվա ընթացքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը։

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Խիդայ Զիլբերմանը հայտնել է, որ ներկայում զինվորականների օրակարգոևւմ գործողությունների հնարավոր բոլոր տարբերակներն են, այդ թվում՝ Գազայում ցամաքային գործողությունը։ Գազայի հատվածի սահման արդեն մի քանի բրիգադ է տարվել՝ դեսանտային, հետևակային, զրահատանկային ստորաբաժանում։

Վերջին օրերին Պաշտպանության բանակն ուժգնացրել է Գազայում ՀԱՄԱՍ շարժման թիրախների հրթիռակոծությունը։ Հարվածներ են հասցվել Գազա քաղաքում Ֆինանսների նախարարության և Իսլամական ազգային բանկի գրասենյակի շենքերին։ Չորեքշաբթի էլ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է անկլավի ամենաբարձր շենքը՝ Աշ-Շուրուքը, որտեղ մի շարք լրատվամիջոցների և ընկերությունների գրասենյակներ են, խանութներ և բնակարաններ։

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածները հասցվում են առավելագույնս հստակ, տեղական բնակչությունը ժամանակին զգուշացվում է թիրախների մասին։ Նրանք նաև կարծում են, որ Գազայում բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ ՀԱՄԱՍ-ն օգտագործում է ռազմական նպատակներով։