Զինված հարձակում VTB բանկի մասնաճյուղի վրա․ հափշտակվել է 7 միլիոն դրամ
Այսօր հարձակում է տեղի ունեցել ВТБ բանկի Բաղրամյան պողոտայում գործող մասնաճյուղի վրա: Դիմակավորված զինված անձինք բանկից հափշտակել են 7 միլիոն դրամ։ Այս պահին դեպքի վայրում է Ոստիկանության օպերատիվ խումբը, ընթանում է քննություն՝ գործի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրում է նաեւ Factor.am-ի նկարահանող խումբը, որը քիչ անց ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի նոր մանրամասներ։
Լիլիթ Շաբոյան