Քոչարյանն ինձ ասաց՝ կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել, եթե վարչապետ դառնաս․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

-Պարո՛ն Սարգսյան, Դուք շուրջ 20 տարի ակտիվ քաղաքականության մեջ եք։ Ընդդիմադիր եք եղել թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանություններին։ Պետք է խնդրեմ հիշեք ՀՀ-ի քաղաքական անցյալը՝ այս տողերի համատեքստում․ «Ես իշխանության եմ եկել 98 թվականին, և չեք կարող բերել մեկ օրինակ, որ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ ներկայացուցչի հանդեպ։ Մի՛ հորինեք մի բան, որը գոյություն չունի»։ Ռոբերտ Քոչարյանն է ասել օրերս։ Խնդրե՛մ։

-Ասելով չի այդ ամեն ինչը, որովհետև էդ ասածին հավատալ է պետք։ Գուցե այն մարդիկ, որ իր շրջապատում են, հավատան դրան, կամ գուցե ինքը հավատում է իր ասածին, բայց դա, բնականաբար, այդպես չի։ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, Մարտի 1-ին ասում էր՝ «Մեքենայի հետևից դուրս են գալիս, կրակում են մարդկանց վրա ու փախչում»։ Հետո ասում էր՝ «Հասել է այն վիճակը, որ պետք է խառնվի բանակը, որ կարգուկանոն հաստատվի»։ Հետո ասում էր՝ «Ես այդ փաստաթղթից տեղյակ չեմ, այն ստորագրել է Միքայել Հարությունյանը, ես երրորդ օրն եմ իմացել»։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հաշվեհարդարները բազմաթիվ են եղել, և ինչքանով է իր կապն այդ քաղաքական հաշվեհարդարների մեջ՝ դա քրեական հետաքննության խնդիր է։

Բայց քրեական հետաքննությունները չեն արվել։ Ես կարող եմ մեկ օրինակ բերել, որ երբ իր կաբինետում էինք և առաջարկեց, որ գամ վարչապետ, երկրի վիճակը էս կարգի խառն էր։ Ամեն րոպե Դաշնակցությունը սպառնում էր բենզինի շշեր նետել տանկերի վրա, նրանք էլ սպառնում էին նախագահին, նրա նստավայրին, մեղադրում էին նրանց ուղիղ «Հոկտեմբերի 27»-ի մեջ, քանի որ Ալեքսան Հարությունյանը հարբած գնացել էր Պաշտպանության նախարարություն ու էնտեղ խոսել՝ ինչ ասես, և այս առումով շատ լուրջ խնդիրներ էին առաջացել։

Եվ դրա համար էր ինձ առաջարկվեց, ես այլընտրանք չունեի ուղղակի, մի թևին մերժելու դեպքում դավաճանություն էր, մյուս թևի դեպքում՝ դուրս էր գալիս, որ ես վախենում եմ պատասխանատվությունից ու չեմ ուզում, որ գործն արդար բացվի։ Ու էդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասում է՝ ա՛յ, դու վարչապետ դառնաս, կարո՞ղ ես Վանո Սիրադեղյանին կալանավորել։ Սա ուղիղ իր կաբինետում ինձ ասել է, և եթե ինքը կասի, որ ես էդ սուտ եմ ասում, ինքը Աստծո առաջ մեղք գործած կլինի։ Ու ես պատասխանել եմ՝ իսկ ինչի՞ համար կալանավորել Վանո Սիրադեղյանին․ եթե ինքը մեղավոր է, մեղք ունի գործած ու քրեական պատասխանատվության պիտի ենթարկվի, ապա ով ուզում է լինի՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ու վարչապետը դրա հետ որևէ կապ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։