Նոր պատժամիջոցներ` ընտրակաշառք բաժանելու ու քարոզարշավը խոչընդոտելու դեպքում. ԸՕ-ի վերջնական փոփոխությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:30
Այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, շատ խոցելի են, իշխող ուժը օգտագործելու է դա․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:22
Ալիևն ու Ժապարովը պարգևատրել են միմյանց․ Արցախի Շուշին և Ղրղզստանի Չոլպոն-Աթան քույր քաղաքներ են դարձել
31.07.2026 | 14:20
«Ռեալը» ձեռք է բերել Լա Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին
31.07.2026 | 14:13
«Ժողովրդավարությունը հաճախ հետընթաց է ապրում ընտրված իշխանությունների՝ համակարգը քանդող քայլերից»․ Նարեկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.07.2026 | 14:02
Լոռու մարզում սպանության դեպքեր չեն գրանցվել, բացահայտվել է սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք
31.07.2026 | 13:55
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում
31.07.2026 | 13:51
Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան բազային հարվածելու մասին
Բոլորը

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն մի շարք փոփոխություններով, որոնցից ամենաէականն անցումն է համամասանական ընտրակարգին։ Սա նշանակում է, որ ընտրական համակարգից հանվում են տարածքային, այսպես կոչված, «ռեյտինգային» ցուցակները, քաղաքացին ընտրելու է միայն կուսակցություններին։ Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողները քվեարկելու են առանց գրիչի․ ընտրելու են իրենց նախընտրելի քաղաքական ուժի անունով առանձին տպագրված թերթիկը, դնելու են ծրարի մեջ, հետո արդեն փակցված ծրարը կգցեն քվեատուփի մեջ:

Ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել առանցքային փոփոխություններ, որոնք, սակայն, ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն 2022 և 2023 թվականների տարեսկզբին:

Իսկ ահա այս ընտրությունների ժամանակ կկիրառվեն Քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք ենթադրում են խիստ պատժամիջոցներ: Ընտրակաշառք բաժանող անձանց սպառնում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում: Նախկին կարգավորումներով, թեև նախատեսվում էր ազատազրկումը, սակայն զուգահեռ գործում էր նաև վարչական տուգանք վճարելով պատասխանատվությունից ազատվելու դրույթը: Այն այժմ վերացված է:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբում ներառված Դանիել Իոաննիսյանն ասում է՝ նախաքննական մարմիններին տրվող գործիքներն են ընդլայնվել՝ ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու համար: Մասնավորապես, իրավապահները, կասկածներ ունենալու դեպքում, դատարանի որոշմամբ կարող են գաղտնալսել ենթադրյալ կաշառք բաժանողի հեռախոսազանգերը: Քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև այն գործատուները, որոնք կստիպեն աշխատակիցներին մասնակցել քարոզարշավների միջոցառումներին և ընդհանրապես հանրահավաքներին:

2003 թվականից քրեականացված է թեկնածուի կողմից իրականացվող քարոզարշավի խոչընդոտումը: Նոր փոփոխություններով՝ քրեականացվում է նաև թեկնածուների կամ կուսակցությունների համակիրների քարոզչության խոչընդոտումը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք իշխանությունները նման կարգավորում են մտցրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ բնակավայրերում Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրներն արժանանում են կոշտ ընդունելության։

ԸՕ-ի փոփոխությունների շուրջ տարակարծություն է առաջացել իշխանական խմբակցության պատգամավորների և քաղհասարակության ներկայացուցիչների միջև: Դանիել Իոաննիսյանը նշում է, որ վերջին պահին փոփոխությունների նախագծից դուրս են հանվել քարոզարշավների ֆինանսավորման հետ կապված խախտումների պատժամիջոցների կիրառման դրույթները: Մասնավորապես, առաջարկվում էր կուսակցություններին՝ քարոզարշավն իրականացնել միայն նախընտրական հիմնադրամ մուտքագրված գումարներից:

Իշխանական պատգամավորն ասում է՝ այս կարգավորումը նեղություն կլիներ ընդդիմադիր կուսակցությունների համար, որոնք քիչ ռեսուրսներ ունեն:

Անդրադառնալով 2022 և 2023 թվականների հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԸՕ-ի փոփոխություններին՝ նշենք, որ նվազեցվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական գրավի չափը: Գործող օրենքով՝ կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7․5 միլիոն, դաշինքի դեպքում՝ 15 միլիոն դրամ: Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում՝ 7%-ից բարձրանում է 8%-ի, ընդ որում՝ երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9%, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10%:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52%-ը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան