Բաքուն 15 հազար զինվորականով վարժանք է սկսում․ Վրաստանի վարչապետը՝ ՀՀ կայունության մասին․ Լուրեր

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և հանդիպում է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը հաջորդած հայտարարությունների ընթացքում Փաշինյանն ասաց, որ քննարկվել են տնտեսական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Փաշինյանը Ղարիբաշվիլիին ասել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

Վրաստանի վարչապետն իր հերթին հայտարարության ընթացքում նշեց, որ Հայաստանի կայունությունն անչափ կարևոր է Վրաստանի ու ողջ տարածաշրջանի համար։ Նա համոզմունք հայտնեց, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ։

—
Ադրբեջանի բանակը մայիսի 16-ից նոր մասշտաբային զորավարժություններ է անցկացնելու։ Դրանց մասնակցելու է 15․000 զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր և միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա ու տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

—
Այսօր տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել նաև Գեղարքունիքի ուղղությամբ։ Մարզպետ Գնել Սանոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասել է, որ կրակոցներ չեն եղել, ադրբեջանցիները եկել են այն դիրքեր, որոնք նրանց անցել էին նոյեմբերի 9-ի հայտարարության հետևանքով։

—
Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք: Հայտնում են առողջապահության նախարարությունից։ Որպես բռնկման հավանական պատճառ՝ դիտարկվում է ջրային գործոնը․ դեպքերին նախորդել է վթար՝ բնակավայրի ջրամատակարարման համակարգում։

—