Հայ գերիների հարցն Ալիևը փակված է համարում․ ինչ է ասել Ադրբեջանի նախագահը ՌԴ ԱԳ նախարարին

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Ներկա հետկոնֆլիկտային իրավիճակը թելադրում է բոլոր մակարդակներում ավելի սերտ շփումների անհրաժեշտություն, նկատվում է դրական զարգացում, անվտանգության ամրապնդում, ռազմական գործողությունների վերսկսման վտանգների նվազում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանն այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, բարձր է գնահատել եռակողմ հանձնաժողովի աշխատանքը, որը զբաղվում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ։ Ալիևը կրկին ակնարկել է, որ հայ ռազմագերիների թեման փակված է համարում։

«Ռազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները  վերադարձվել են, որոնք հայտնվել էին մեզ մոտ պատերազմի արդյունքում»,- ասել է Ալիևը։

Լավրովի հետ զրույցում Ալիևը նաև նշել է, որ, իբր, ադրբեջանական կողմը շատ հումանիտար վերաբերմունք է դրսևորում հայկական կողմի նկատմամբ, նաև մեղադրել ռեվանշիստական տրամադրությունների ու ադրբեջանաֆոբիայի մեջ։

«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը, որպես մեր ընկեր, ռազմավարական գործընկեր, հարևան, որպես պետություն, որի խաղաղապահերն այսօր Ադրբեջանի տարածքում են, հետագայում ևս կնպաստեն լարվածության նվազմանն ու հայկական կողմի ավելի սթափ մոտեցմանը»,- հայտարարել է Ալիևը։

 

Էմմա Չոբանյան