Լավրովն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ-ում սահմանների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԼՂ-ի վերականգնմանը ռուսական բիզնեսի ներգրավման մասին

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ երեկոյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Լավրովը, մասնավորապես, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը չնայած բարդ են, բայց՝ լուծելի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շնորհակալ ենք մեր խաղաղապահների դերի բարձր գնահատման համար։ Կանենք ամեն ինչ, որ բոլորը ելնեն այն հանգամանքից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Հիմա անհրաժեշտ է զբաղվել կոնկրետ գործերով։ Կա դելիմիտացիա, դեմարկացիա։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց լուծելի է՝ մեր համոզմամբ։ Ռազմական փորձագետները, դիվանագետների մասնակացությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի լուծումների շուրջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանցի դիվանագետը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքին։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար՝ ԼՂ-ի մշակութային ժառանգության պահպանման գործում։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես կազմակերպություն, որը պատասխանատու է միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար, նույնպես հետաքրքրված է մասնակցել այդ ջանքերին։ Մենք պատրաստ ենք նպաստել պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն։ Բնական է, որ պետք է հաշվի առնենք շահագրգիռ կողմերի դիրքորոշումները»,- ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ ՌԴ-ն սատարում է բիզնեսին, որը պատրաստ է աշխատել Լեռնային Ղարաբաղում։

«Խրախուսում ենք մեր ընկերություններին՝ մասնակցել վերականգնման աշխատանքներին, ծրագրերին, որոնք պլանավորել եք»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծումը կարող է հիմք հանդիսանալ Բաքվի ու Երևանի հարաբերությունների բարելավման համար։

«Մենք անկեղծորեն հետաքրքրված ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Համարում ենք, որ տնտեսական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը ստեղծում է օպտիմալ շրջանակ։ Մարդիկ պետք է զգան, որ այդ պրոցեսն ընթանում է, «գետնի վրա» իրական բարելավում է։ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետները երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբում պարբերաբար հանդիպում, քննարկում են գործնական ասպեկտները՝ կապված Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հետ»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ դա լուրջ տրանսպորտյին հանգույց է, որն իր ազդեցությունը կունենա տարածաշրջանի սահմաններից դուրս։

Էմմա Չոբանյան