Սաակաշվիլու կուսակիցը գրավի դիմաց ազատ է արձակվել․ գրավը վճարել է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը

Լուրեր

11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խափանման միջոցը բանտարկությունը գրավով փոխելու վերաբերյալ։ Որոշումը կայացրել է դատավոր Նինո Չախնաշվիլին և նշել, որ այն պետք է անհապաղ կատարվի, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նիկա Մելիան ներկա չէր այսօրվա նիստին, քանի որ դատավորը այս գործի շրջանակներում հեռացվել էր դատարանի դահլիճից:

Ընթացիկ տարվա ապրիլի 19-ին, Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության համաձայն, նախնական կալանքից ազատելու համար, Նիկա Մելիայի համար սահմանված 40 000 լարի գրավի գումարը մայիսի 8-ին հատկացրել է Եվրամիության հովանու ներքո գործով Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը:

Հիշեցնենք, Նիկա Մելիային Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսի 27-ին սահմանել էր 30 000 լարի գրավ և լրացուցիչ սահմանափակող միջոցներ, ներառյալ էլեկտրոնային մոնիտորինգը: Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Նիկա Մելիան հանեց էլեկտրոնային մոնիտորինգի ապարանջանը հանրահավաքի ժամանակ: Դատախազությունն այնուհետև պահանջեց խստացնել խափանման միջոցը: Ըստ դատարանի 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշման, Նիկա Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի չափը դարձել է 40 000 լարի: Մելիային 50 օր ժամանակ էր տրվել վճարելու համար, բայց «Ազգային շարժման» նախագահը գրավը չի վճարել, որի պատճառով դատախազության միջնորդության հիման վրա, ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Նիկա Մելիային դատարանը սահմանել էր կալանք:

Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նախատեսում է խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում և մասնակցություն: