Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2017թ. ՀՔԱՎ

Լուրեր

12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բոլորը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ութմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների 2017 թ. մշտադիտարկման արդյունքները: 

2017 թ.-ին մշտադիտարկած 1168 հրապարակումներից 168-ը հրապարակվել են պետական մարմինների պաշտոնական ինտերնետային էջերով, որից 164-ը՝ ՀՀ Ոստիկանությանկողմից:

Ընդ որում ՝ Ոստիկանության հրապարակումներից 142-ը ՀՀ ոստիկանության կողմից թմրամիջոց գործածող, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանցհայտնաբերմանն են վերաբերել:

Հետաքրքիր է, որ 2017 թ. ՀՀ Առողջապահության նախարարությունը թեմային առնչվող ընդամենը 1 հրապարակում է ունեցել, իսկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության պաշտոնական ինտերնետային էջում այդ թեմայով որևէ հրապարակում չի եղել:

Կարծրատիպային «թմրամոլ» կամ «թմրամոլություն» բառեր են պարունակել ուսումնասիրված 1168 հրապարակումներից 75-ը (6.4 տոկոս)։ Այս առումով, կարող ենք արձանագրել, որ2017 թ.-ին 2016 թ.-ի համեմատությամբ նման եզրույթների գործածման դեպքերի թիվը նվազել:

Այնուամենայնիվ, թմրամիջոց գործածող անձանց և նրանց խնդիրների նկատմամբ խարանի խորացմանը նպաստող հրապարակումները շարունակում են կայուն տեղզբաղեցնել, ուստի՝ շարունակվում է նաև թմրամիջոց գործածող անձանց մեկուսացման քաղաքականությունը։

Հրապարակումների գերակշիռ մասը բացասական վերաբերմունք են ձևավորում թմրամիջոցների ու դրանց՝ ոչ բժշկական նպատակներով գործածման նկատմամբ: