Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարարի հետ

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 16-ին երկկողմանի աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաև Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:

Կողմերը մասնավորապես քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:

Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը շեշտեց երկու գերատեսչությունների համագործակցության, ինչպես նաև՝ աղետներին համատեղ դիմակայելու և արձագանքելու կարևորությունը: Նախարար Տոնոյանը Վ. Պուչկովին հրավիրեց մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին, որոնք կկայանան սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը:

ՌԴ ԱԻ նախարարն էլ պատասխան հրավերով Դ. Տոնոյանին առաջարկեց մասնակցել սույն թվականին կայանալիք «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները. Վ. Պուչկովը հիշեցրեց նաև հաջորդ տարի Իրկուտսկում անցկացվող Հրշեջների և փրկարարների միջև Ուժային բազմամարտի բաց առաջնության եզրափակչին հրավերի մասին: