Հայհոյանքներից եք խոսում, տեսե՞լ եք՝ պաշտոնյաները հայհոյանքներ են գրում ու լայքում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

«Շատ վիրավորական և բացահայտ մանիպուլյատիվ էր Ձեր ելույթը»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին, այս մասին ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նշեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ պատգամավորը փորձել է նսեմացնել ՄԻՊ աշխատանքը:

«ՀՀ ՄԻՊ-ի համար կարևոր է արժանապատվությունը»,-ընդգծեց Թաթոյանը:

«Հայհոյանքներից եք խոսում, բա պաշտոնյաները, տեսե՞լ եք՝ ինչեր են անում, ես բոլոր ապացույցներն ունեմ, հայհոյանքներ են գրում, բարձրաստիճան պաշտոնյաները «լայքում են», դա անուղղակի բռնության տարածում է: Այո՛, Գլխավոր դատախազին գրել եմ, խնդրել եմ քրեական գործ հարուցել, ԱԱԾ տնօրենին էլ խնդրել եմ հատուկ, որ այդ պաշտոնյաները պետք է ընդհանրապես պետական կառավարման համակարգի հետ կապ չունենան: Որտեղի՞ց են եկել-հայտնվել այդտեղ, կարո՞ղ եք ինձ ասել: Ի՞նչ գործ ունի շուկայի տեսչության վերահսկողության մարմնի աշխատակիցը, համացանցում նա սեռական հայհոյանք է տալիս լրագրողին:

Գիտեք ինչ կա, արժանապատվությունը մարդու բարձրագույն արժեքն է, մարդուն վիրավորել չի կարելի: Ընդդիմությունն էլ այնտեղ է սխալվում, առիթից օգտվում, երկու կողմի ֆեյքային բանակներն էլ չհաշված»,- նշեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: