Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին հարցին։

«Այսօր կարող ենք վերահաստատել և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս։ Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության հարցին։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման այցը տարածաշրջան, և մենք լիահույս ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի՝ այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը նախ և առաջ մարդու իրավունքների մասին է։ Եվ պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանին։

Նախարարի խոսքով՝ այսօր Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, միակողմանի, կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների և միջազգային իրավունքի նորմերը։ «Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- հայտարարեց Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: