Հանրապետությունից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Տնտեսություն
16.02.2018 | 15:53Ս․թ․ փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա: