Տավուշի սահմանամերձ գյուղերի խնդիրներն ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են (տեսանյութ)
Հասարակություն
16.02.2018 | 14:31ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները:
Մասնավորապես, Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպար համայնքի բնակչի՝ զինված ուժերում ծառայող որդին ենթարկվել է քթի միջնապատի անվճար վիրահատության, իսկ մյուս որդուն տրամադրվել է ուսման վարձի լրացուցիչ զեղչ:
Լուծվել է նաև ՀԽՍՀ խնայբանկում Բաղանիսի բնակչի ներդրած ավանդի փոխհատուցման հարցը: