Ինչո՞ւ չի հրապարակվում ապրիլյան պատերազմի զեկույցը. իրավապաշտպանն ասում է` իշխանությունը «երես չունի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պատրաստ չի եղել պատերազմին, այսօր Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի՝ փակ նիստում կայացած քննարկումից հետո նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արդյո՞ք 2016-ի բացթողումներն այս տարիների ընթացքում լրացվել են, թե՞, այնուամենայնիվ, նույն խնդիրներով ենք Արցախյան վերջին պատերազմի մեջ մտել, ի վերջո, զեկույցը տվե՞ց այս հարցերի պատասխանը։ Factor TV-ի այս հարցին Էդմոն Մարուքյանը թեև բացասական պատասխան տվեց, բայց փաստեց, որ պետության՝ պատերազմին պատրաստ չլինելը պարտադիր չէր զեկույցով արձանագրել, այն ցավալի կորուստներով ամրագրված փաստ է:

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն այսօր քննարկվեց Ազգային ժողովի փակ նիստում, չնայած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ մինչ այդ տված հավաստիացումներին, որ զեկույցը լինելու է հրապարակային և տալու է բոլոր հարցերի պատասխանները: Երբ հայտնի դարձավ, որ զեկույց չի հրապարակվի, Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ ԱԺ-ում ծավալուն ելույթով հանդես կգա։ Հանրությունը, սակայն, այսօր հնարավորություն չունեցավ անգամ նրա ելույթի միջոցով իրազեկվելու, թե, ի վերջո, հանձնաժողովն ինչ բացահայտումներ է կատարել։ Ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շատ դրվագներ գաղտնիությունից դուրս կգան և հասանելի կդառնան հանրությանը։

Նկատենք, սակայն, որ այդ դեպքում անհասկանալի է դառնում, թե ինչու նախկինում արված հայտարարություններում հաշվի չէին առնվում պետական գաղտնիք պարունակող դրվագները: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը հավաստիացնում է՝ փորձելու են հասնել գաղտնազերծման: Էդմոն Մարուքյանը, սակայն, նաև այլ խնդրի մասին է բարձրաձայնում։ Նա հայտարարեց, որ ըստ զեկույցի՝ Արտակ Դավթյանն ապրիլյան պատերազմի թերացողներից մեկն է, բայց այսօր ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն է զբաղեցնում: Էդմոն Մարուքյանն ասում է՝ զեկույցում մեղավորների այլ անուններ էլ կան:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ԱԺ փակ նիստում մանրամասներ է ներկայացրել զեկույցի 5 գլուխներից: Այն ներառում է պատերազմի ժամանակ ունեցած սպառազինությունը, հետախուզությունը, կառավարումը, քաղաքական որոշումներն ու դրանց կայացման հարցում բացթողումները: Հիշեցնենք՝ հետախուզության թերացման համար մեղադրանքներ էին հնչում Արշակ Կարապետյանի ուղղությամբ, որն այն ժամանակ հետախուզության վարչության պետն էր, իսկ այսօր՝ ԳՇ պետի առաջին տեղակալը:

Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովի գործունեության գլխավոր բացթողումը համարում է Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալը: Նա այսօր ակնարկեց, որ քառօրյա պատերազմը կանգնել է Խաչատուրովի՝ Մոսկվայում տրված ինչ-որ խոստման հիման վրա և նրա հանձնաժողով գալով պարզ կդառնար, թե ինչ պայմանավորվածություն է եղել:

Իսկ արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո՝ մինչ 44-օրյա պատերազմը, գործող իշխանությունը փորձել է շտկել բացթողումները։ Factor.am-ի այս հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ որոշակի շտկումներ եղել են, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության բնագավառում, սակայն դա բավարար չեղավ օդն ամբողջությամբ փակելու համար:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ իշխանությունները չեն ցանկանում հրապարակել ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բացահայտումները, քանի որ դրանք իրենց կառավարման օրոք տեղի ունեցած պատերազմի թերացումների ֆոնին մանրուքներ են: Իրավապաշտպանի խոսքով՝ այս շրջանում ժամանակավրեպ է խոսել 2016 թվականի թերացումների մասին:

Իրավապաշտպանը նկատում է նաև, որ կան ազգային անվտանգության հետ կապված տեղեկություններ, որոնք պետք չէր քննել պատգամավորների կողմից: Ավետիք Իշխանյանը նշում է, որ այս հանձնաժողովի ստեղծմամբ իշխանությունը ոչ թե նպատակ ուներ թերությունները շտկել, այլև խնդիր էր դրվել նախկիններին վարկաբեկել։

Հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները բացահայտող զեկույցը պատրաստ է նախորդ տարվա նոյեմբերից։ Ուշագրավ է, որ այս զեկույցով բացահայտումներ խոստացող իշխանությունները հիմա կաշկանդվում են այն հրապարակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան