Հավելյալ վճարված 1000 դրամների ետ ստանալու կարգն ու արհեստական խոչընդոտները

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն:

Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ, և նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա վերջիններս, համաձայն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի, իրավունք ունեն ետ պահանջելու սահմանված չափից ավել իրենցից պահված դրոշմանիշային վճարի գումարները:

Վերջնաժամկետը և ընթացակարգը

Յուրաքանչյուր տարի սահմանվածից (ամսական 1000 դրամ) ավել վճարված գումարը ետ ստանալու դիմում կարելի է ներկայացնել մինչ հաջորդ տարվա փետրվարի 28-ը: Այլ կերպ ասած, այն քաղաքացիները, ովքեր անցյալ տարի (թեկուզ մեկ ամիս) ավելի քան մեկ գործատուից եկամուտ են ստացել, կարող են նախքան փետրվարի 28-ը դիմել վճարված ավել 1000 դրամները ետ ստանալու համար:

Նախ և առաջ անհրաժեշտ է նախորդ տարվա բոլոր գործատուներից ստանալ համապատասխան տեղեկանք այն մասին, որ քաղաքացու ամենամսյա աշխատավարձից պահվել է դրոշմանիշային վճար: Տեղեկանքի ձևը՝ այստեղ:

Տեղեկանքները ստանալուց հետո քաղաքացին դրանք (անձնագրի կամ նույնականացման քարտի և պատճենի հետ) պետք է ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ցանկացած ստորաբաժանում` իր կողմից նախորդ մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանք ձեռք բերելու նպատակով (Ձև 4): Տեղեկանքը անվճար է և տրվում է տեղում: Նշենք, որ հարկային մարմին պետք է ներկայացվեն նաեւ բանկային տվյալները (բանկի անվանումն ու հաշվեհամարը, որին պետք է ետ վերադարձվեն վճարված ավելորդ վճարները):

Այնուհետեւ արդեն քաղաքացին կարող է դիմել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ միաժամանակ ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հարկային մարմնից և բոլոր գործատուներից ստացված տեղեկանքները և սահմանված ձևի լրացված դիմումը` ուղղված հիմնադրամի գործադիր տնօրենին: Դա կարելի է անել նաև փոստով՝ ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փող. 6 հասցեով։ Դիմումի ձևը՝ այստեղ։

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ու սահմանված կարգով փետրվարի 28-ից ոչ ուշ հիմնադրամ ներկայացնելու դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացին ի վերջո  կարող է ետ ստանալ իրենից հավելյալ գանձված դրոշմանիշային վճարի գումարները:

Արհեստական խոչընդոտներ

Նշենք, որ այս ընթացակարգը լի է արհեստական խոչընդոտներով: Թեև ինքնին քաղաքացուց լրացուցիչ դրոշմանիշային վճար գանձելը, եթե քաղաքացին իրավունք ունի այն ետ պահանջել, հակատրամաբանական է:  Շատ ավելի տրամաբանական կլիներ ի սկզբանե այն չգանձելը: Սակայն օրենքում, ի հեճուկս տրամաբանության, ամրագրվեց այս մեխանիզմը:

Սակայն արհեստականորեն ավելի է բարդացվել ամրագրված այս մեխանիզմի իրագործումը: Աշխատողներից պահանջվում է ներկայացնել աշխատանքի վայրերից տեղեկանք, ինչը ամբողջությամբ անիմաստ է, քանզի հարկային մարմինները էլեկտրոնային ձևով ունեն այդ տեղեկությունները և գործատուի տեղեկանքի կարիքը չունեն: Իսկ հարկային մարմին, ինչպես արդեն նշեցինք, քաղաքացին, միևնույնն է, գնում է:

Արդ, կարելի է վստահաբար եզրակացնել, որ ստեղծված են արհեստական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են սահմանվածից ավել չափով վճարված դրոշմանիշային գումարների վերադարձը: Եվ այս երևույթի, թերևս, միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ դա միտումնավոր է արված, որպեսզի քաղաքացիները զերծ մնան օրենքով իրենց հասանելիք գումարները պահանջելուց:

Փայլակ Կարապետյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»