Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Քաղաքականություն
16.02.2018 | 12:02Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը հինգշաբթի օրը հաստատել է երկու միջնորդություն. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը պետք է այցելի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր. հայտնում է nltimes.nl-ը:
Երկու նախագծերն էլ խորհրդարան է ներկայացրել «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Վուրդևայնդը:
Նշվում է, որ Խորհրդարանի կոալիցիոն 4 կուսակցությունները կողմ են քվեարկել որոշումներին: