Դաստիարակչական ելույթները պահեք ձեր խմբակցության պատգամավորների համար․ Ա․ Դավոյանը՝ Տ․ Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

«Հիշեցնեմ պարոն Սիմոնյանին, որ սա իր լսարանը չէ, և ինքն էլ մեր դասախոսը չէ, որ գա ու նման տոնով ելույթներ ունենա, ուսումնադաստիարակչական հայտարարություններ անի»,- ԱԺ նիստում այս մասին նշեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը՝անդրադառնալով րոպերեն առաջ Տարոն Սիմոնյանի արած հայտարարությանը, թե ուրախ է, որ «Իմ քայլի» գործընկերները վերադարձել են հայամետ քաղաքականության: Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դատապարտել էին Շուշիի մայր տաճարի հանդեպ ադրբեջանական բարբարոսությունը։

«Դաստիարակչական ելույթները պահեք ձեր խմբակցության պատգամավորների համար»,- նշեց Դավոյանը:

«Մեծամասնության դիրքորոշումների և գործողությունների մասին պատկերացում կազմելու համար Տարոն Սիմոնյանը թող հետևի այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս,- ասաց իմքայլական պատգամավորը:- Ցավում եմ, որ պատգամավորը տեղյակ չէ, թե ինչպիսի գործողություններ  են լինում, և իր ելույթները սկսում է այնպես, որպեսզի այդ օրն այդ ելույթի տողը մամուլում հայտնվի որպես վերնագիր»։

Արփի Դավոյանը կարծիք հայտնեց, որ Տարոն Սիմոնյանն ընտրություններին ընդառաջ առաջադրանք է կատարում և մտադիր է նախընտրական տեղ զբաղեցնել:

Մանրամասները՝ տեսանյութում: