Մեխիկոյում կամուրջ է փլուզվել․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում Olivos մետրոպլիտենի կայարանի մոտ կամուրջ է փլուզվել: Կամուրջը փլուզվել է հենց այն պահին, երբ այդտեղով անցնելիս է եղել գնացքը։ Առնվազն 20 մարդ զոհվել է, 70-ը՝ վիրավորվել. գրում է France 24-ը՝ հղում կատարելով Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շայնբաումին։

Տեղական Milenio TV հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է մետրոյի վերգետնյա անցում-կամուրջը փլուզվում ներքևի ավտոճանապարհով անցնող ավտոմեքենաների վրա։

El Universal-ը գրում է՝ հաստատված է, որ փլուզումը տեղի է ունեցել մի պատահարից հետո, երբ  ավտոմեքենա է բախվել կամուրջի հենասյուներից մեկին։ Գնացքի վագոնները կախվել են ներքև, իսկ դրանցում արգելափակված ուղևորներ են մնացել։

Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ։ Հիվանդանոցներ են տեղափոխվում տասնյակ տուժածներ։

Տաթև Ֆռանգյան