Պետդեպը հաստատել է․ ԱՄՆ-ը ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ Այդ մասին ապրիլի 29-ին PanARMENIAN.Net-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպից։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։

Ապրիլի 28-ին Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ 907-րդ ուղղումը կասեցվել է նաև այս տարի։ Ալիևն այդ կապակցությամբ իր երախտագիտությունն էր հայտնել։

«ԱՄՆ-ն գնահատում է իր ռազմավարական գործակցությունն Ադրբեջանի հետ։ 1992թ․ ի վեր ԱՄՆ-ն ավելի քան $1.5 մլրդ օգնություն է տրամադրել Ադրբեջանին, այդ թվում՝ $6 մլն Covid-19-ի դեմ պայքարի համար, և գրեթե $10 մլն երկկողմ օգնություն 2020-ին»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, դեռևս լինելով նախագահի թեկնածու, 2020-ի հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց, որոնք առանց այդ էլ արդեն շատ են տուժել և կարիք ունեն, որ իրենց օգնեն անվտանգության ապահովման գործում, լայնածավալ հումանիտար աղետ է սպառնում»։ Այնուհետև Բայդենն ասել էր, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «ամբողջությամբ կատարի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման պահանջները կատարելուց՝ կասեցնելու համար ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»։