Արցախի Կարմիր Շուկա համայնքում փայտե առանձնատներ են կառուցվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

️Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում կառուցվում են 130 փայտե առանձնատներ՝ հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Առանձնատները համապատասխանում են բոլոր չափորոշիչներին:

Ավելի վաղ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտնել էր՝ Կարմիր շուկայում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները:

«Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ:

Շփումների արդյունքում մեզ համար ավելի հստակ են դարձել առկա հիմնախնդիրներն ու բնակիչների մտահոգությունները, ես նրանց եմ փոխանցել տարբեր հարցերի շուրջ գործադիր իշխանության մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: Ուրախալի էր արձանագրել, որ առկա մտահոգությունների ու մարտահրավերների պայմաններում գրեթե ոչ մի դատարկ տուն չկար, և տեղի բնակիչները շարունակում են կյանքը պլանավորել հայրենի գյուղերում:

Ամենակարևոր նորությունն այն էր, որ Կարմիր շուկա համայնքում արդեն մեկնարկել են տեղահանվածների համար կառուցվող՝ ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Բետոնային հիմքերի կառուցմանը զուգահեռ արագորեն տեղադրվելու են արագ հավաքովի տներ և, հուսամ, կարճ ժամկետում թաղամասը պատրաստ կլինի բնակեցվելու համար»,- գրել է Բեգլարյանը: