«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը չափազանց կարևոր է, դրանք անպայման պետք է տեղի ունենան, որովհետև միայն դրանց միջոցով է հնարավոր երկրում հասնել իշխանափոխության: Այս մասին ասուլիսում հայտարարեց “Հանուն սոցիալական արդարության” կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, թափանցիկ ընտրությունների անցկացումը պետք է լինի օրվա հրամայական, քանի որ յուրաքանչյուր կեղծման փորձ իշխանությունների կողմից բերելու է ապակայունացման, ինչի արդյունքու տուժելու է ոչ միայն երկիրը, այլ, նախևառաջ, հենց իշխանությունները.

“Այս իշխանություններն անցած երեք տարիների ընթացքում, մեղմ ասած, ձախողել են, ուստի ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի նոր իշխանություն”,- ասաց նա:

Գործիչը նշեց, որ շատ քիչ ժամանակ ունենք երկիրն այս աղետալի իրավիճակից դուրս բերելու համար, և արտահերթ ընտրությունները, թերևս, վերջին հնարավորություն ու հույսն են, որ հնարավոր է դուրս գալ այս ամենից խաղաղ ու կայուն: Բայց կարևոր է, որպեսզի մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը հստակ տեսլական ներկայացնեն, թե ինչպես են տեսնում Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու ճանապարհը.

“Սա կարևոր է, քանի որ մենք տեսնում ենք, որ իշխանությունները, ցավոք, շարունակում են պոպուլիստական հայտարարություններ անել ու պոպուլիզմով զբաղվել: Բոլորս էլ հասկանում ենք, որ շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել և ինչ մեծ ռիսկեր կան տարածաշրջանում՝ նոր պատերազմի ռիսկը մեծ է: Անկայունությունը մեր երկրում ընդհանրապես պետք չէ, մարտահրավերները շատ շատ են, թշնամին էլ ձեռքերը ծալած նստած չէ: Առաջին իսկ օրվանից մենք կողմ ենք եղել արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, քանի որ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հեռացող չէ, բայց իշխանափոխությունը հրամայական է”,- ընդգծեց նա:

Ըստ այդմ, Ղուկասյանը հորդորեց քաղաքացիներին ընտրել այն ուժին, որն ընտրությունների ընացքում կներկայացնի հստակ տեսլական ու ծրագիր, քանի որ “հապաղելու տեղ ու ժամանակ այլևս չունենք”:

Ղուկասյանը նշեց, որ կուսակցությունն ունի տեղեկություն, որ որոշ արտաքին ուժեր նպատակ են դրել Հայաստանում իրավիճակը էլ ավելի ապակայունացնել, այդ թվում և հետընտրական գործընացների միջոցով.

“Ամենայն հավանականությամբ փորձելու են հակառուսական տրամադրություններ գրգռել: Վերջին շրջանում մենք տեսանք նման մի շարք փորձեր, օրինակ ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության քվեարկության շուրջ շահարկումները: Հակառուսական տրամադրություններ տարածելու գործում մեծ դերակատարում ունեն նաև օտարերկրյա դեսպանությունները: Մինչդեռ մենք շատ լավ հիշում ենք, որ Արցախում վերջին պատերազմի ժամանակ միջազգային կառույցները որևէ ձայն չհանեցին ու ոչինչ չձեռնարկեցին հայ ազգն այդ արհավիրքից փրկելու համար: Ո՞ւր էին նրանք, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ու արգելված քիմիական այլ զենք էր կիրառում Արցախի դեմ, ո՞ւր էին նրանք, երբ ադրբեջանցի զինծառայողները դաժան ռազմական հանցագործություններ էին իրականացնում հայերի նկատմամբ: Իսկ հիմա, երբ Ռուսաստանը կարողացել է կանգնեցնել պատերազմը և ընթանում է ոչ պակաս գործընթաց նրա մասնակցությամբ, միջազգային կառույցները, արի ու տես, ցանկանում են հարցը բերել մարդու իրավունքների պաշտպանության դաշտ: Սա ուղղակի զավեշտ է”,-ընդգծեց բանախոսը:

Ըստ այդմ, շեշտեց նա, հակառուսական տրամադրությունները Հայաստանում այսօր գեներացնելը նշանակում է հակահայկական գործընթաց վարել, որը վնասում է, նախևառաջ, մեր գերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում, իսկ այս իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում այդ հարցին լուծում տալ:

Արման Ղուկասյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին ՀԱՍԱԿ-ի մասնակցությանը՝ նշելով, որ որոշում կա մասնակցելու մասով, բայց ձևաչափի մասին կհայտարարվի, երբ ընտրությունների օրը հստակ կնշանակվեն.

“Մենք կհայտարարենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու: Այս պահին դեռ կոռեկտ չեմ համարում խոսել մի գործընթացի մասին, որը, հնարավոր է, տեղի էլ չունենա: Կարող եմ ասել միայն, որ մեր քաղաքական ուժը հստակ լուծումներ է առաջարկելու. դա է մեր տրամաբանությունը”,- հավելեց նա: