«Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ապրիլի 29-ին հանդիպել է Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպին պատկանող «Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ՝ քննարկելու նոր ներդումային ծրագիրը, որի մասին ապրիլի 21-ին Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Տնտեսական հեռանկարներ 2021» խորագրով (European Business Association) առցանց հանդիպում-քննարկման ժամանակ հայտնել էր Վաչե Արսենը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաձայն «Քարֆուր Հայաստանի» գծագրած չորս տարվա զարգացման պլանի՝ վերջինս կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում՝ առաջին տարվա ընթացքում բացելով 10 «հարմարավետ» ձևաչափի սուպերմարկետ Երևանում։ Երևանի Գյուլբենկյան 30/3 հասցեում արդեն գործում է մեկ նույն ձևաչափի սուպերմարկետ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը և ներկայացվածություն ապահովել նաև Հայաստանի մարզերում։

Վաչե Արսենն ընդգծել է, որ ընդլայնվելու գաղափարը կյանքի է կոչվել վերջին շրջանում երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների շնորհիվ, և վստահություն հայտնել, որ այս նախագծի հաջող իրականացման դեպքում առաջիկայում կիրականացվեն ավելի խոշոր ներդրումային նախագծեր։

Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների  շուրջ 80%-ի մատակարարումը կազմակերպվում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին և տնտեսություններին աջակցելու գործում։ «Քարֆուր Հայաստանը», խրախուսելով հայկական արտադրության ապրանքատեսակների վաճառքը և, ցանկանալով աջակցել տեղական արտադրողին, իր բոլոր սրահներում հայկական արտադրության ապրանքների համար ապահովել է մեծ ցուցադրվածություն և տեսանելիություն։ Սրահում նախկինում ներկայացված թուրքական արտադրության բոլոր ապրանքները փոխարինվել են հայկական և եվրոպական արտադրության ապրանքատեսակներով։

Վահան Քերոբյանը և Վաչե Արսենը քննարկել են «Քարֆուր» սուպերմարկետների արտերկրի ամբողջ ցանցում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների հարցը: Վաչե Արսենը նշել է, որ Հայաստանում «Քարֆուրի»  ներկայացվածության ընդլայնումը հնարավորություն կընձեռի վաճառելու հայկական արտադրության ապրանքատեսակները նաև «Քարֆուրի» միջազգային ցանցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շուկայում առկա մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես՝ շուկայում հայտնվող ոչ օրիգինալ ապրանքատեսակների հանդեպ հսկողության իրականացմանն առնչվող հարցեր։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հստակ քայլեր է իրականացնում այդ խնդրին լուծումներ առաջարկելու ուղղղությամբ։

Նշենք, որ կայուն զարգացման նախագծերին զուգահեռ՝ «Քարֆուր Հայաստանը» նախատեսում է հստակ քայլերով իրականացնել բիզնեսի թվայնացում, մասնավորապես՝ առևտրի առցանց հարթակի ստեղծման և զարգացման միջոցով, որն էլ ավելի հարմարավետ կդարձնի հայ սպառողի գնումներ կատարելու գործընթացը։

Վահան Քերոբյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել մեր երկրի զարգացմանն ուղղված բոլոր ներդրումային նախաձեռնություններին իր իրավասությունների սահմաններում։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը շրջել է սուպերմարկետում և ծանոթացել սրահում ներկայացված հայկական արտադրության ապրանքատեսակներին։