Չեմ վիրավորվում Սերժ Սարգսյանից՝ ջղաձգումներ են վարչապետի բարձր ռեյտինգից․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է«տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

-Պարո՛ն Աղազարյան, Սերժ Սարգսյանը կոշտ քննադատել է Ձեր իշխանությանը, պնդելով, որ եթե իրենք գայլեր են, ապա դուք ոչ թե գելխեղդներ եք, այլ՝ շնագայլեր։ Քաղաքացու աչքով նայենք՝ ի՞նչ նկատի ունի՝ եթե իրենք ուղղակի թալանում էին բյուջեն, դուք ավելի՞ շատ եք թալանում, ինչպե՞ս հասկանալ։

-Նախ՝ գայլեր ասվածն այդքան վիրավորական չպետք է ընդունել, «շնագայլեր» արտահայտությունն իհարկե վիրավորական է։ Բայց դե չենք անդրադառնում դրան։ Գայլերը և գելխեղդները կենդանական աշխարհում գրեթե նույն մակարդակի վրա գտնվող տեսակներ են՝ մեկն ընտանեկան, մեկը՝ վայրի, հետևաբար՝ վիրավորական բան էլ չկա այդտեղ։ «Շնագայլերն» իհարկե վիրավորական արտահայտություն է, բայց ես չեմ վիրավորվում Սերժ Սարգսյանից՝ ջղաձգումներ են, որոնք պայմանավորված են նրանով, որ այն դժվարություններն անցանք, իրենց հնարավորություններով անալիզ են անում և տեսնում, որ վարչապետի ռեյտինգը բավականին բարձր է, հետևաբար՝ նման ջղաձիգ քայլերով փորձում են հնարավորինս վիճակ ստեղծել ընտրություններից առաջ։

-Շարքային քաղաքացու աչքով նայենք հարցին՝ ո՞վ է լինելու հաջորդ իշխանությունը։ Քաղաքական բառապաշարում այսօր կա՝ գայլեր, գելխեղդներ, շնագայլեր բառեր, ի՞նչ միջավայրում է հայտնվել քաղաքացին։

-Քաղաքացին այսօր շատ լավ տեղյակ է ամեն ինչից, որովհետև վերջին քսան տարում քաղաքական դեմքերն ու կուսակցությունները ճանաչելի են, քաղաքացիները լավ ճանաչում են բոլորին, պատկերացնում են իրողությունները, հետևաբար՝ իրենք ամենայն վստահությամբ ամսի 20-ին պետք է որոշեն, թե ում են փոխանցում իշխանությունը հաջորդ ժամանակահատվածի համար։

Ի՞նչ կանխատեսում ունեք, ինչքա՞ն ձայն կհավաքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գալիք ընտրություններում։

Դե բնականաբար՝ իմ կարծիքը կլինի սուբյեկտիվ, բայց ես կարծում եմ՝ մենք 50 տոկոս շեմը կհաղթահարենք։

Ինչի՞ վրա է հիմնված ձեր այդ կանխատեսումը, ի՞նչ եք փոխել քաղաքացու կյանքում, ի՞նչ լավ բան եք արել այս պետության համար, որ 50 տոկոսից ավելի հավաքեք։

-Շատ բան է փոխվել քաղաքացու կյանքում։ «Քաղաքացի» բառը շատ խորը իմաստ է կրում, այն չդիտարկենք միայն որպես իրավական կատեգորիա, որը գալիս է Ֆրանսիայի պատմությունից, այնտեղ է առաջինը շրջանառության մեջ դրվել։ Քաղաքացին նա է, ով իրեն ազատ է զգում բոլոր առումներով և գիտի, որ իր իրավունքները կարող է իրացնել, այսօր այդ իրավիճակը ստեղծված է գրեթե բացարձակ իմաստով։ Բազմաթիվ օրենսդրական նախագծեր կան, որոնք դեռ չենք հասցրել կյանքի կոչել, որպեսզի մեր նախընտրական խոստումները բերենք և տեղ հասցնենք։ Դրանք են՝ «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Ես շատ եմ կարևորում այն, որովհետև ունի կանխարգելիչ նշանակություն։ Սա նաև այսօրվա իշխանավորների համար է, որպեսզի մենք իմանանք՝ այդպիսի օրենք կա և վաղը չէ մյուս օրը պետք է պատասխան տանք, եկամուտներին ոչ համապատասխան ունեցվածք ունենալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան