Թուրքիայում երեքշաբաթյա խիստ լոքդաուն է հայտարարվել

Լուրեր

17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
Բոլորը

Թուրքիայում մարդիկ «գրոհել» են մթերային խանութները՝ սննդամթերք պաշարելու համար։ Նրանցից շատերը շտապում են հեռանալ քաղաքներից դեպի իրենց ծննդավայրեր կամ հարավային ափեր, քանի որ երկիրը համաճարակի պատճառով անցնում է խստագույն լոքդաունի, գրում է France 24-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «լիակատար լոքդաուն է սահմանել ապրիլի 29-ից մինչև մայիսի 17-ը՝ COVID-19-ի նոր և մահվան դեպքերի աճի ֆոնին: Սա Թուրքիայում շուրջ երեք շաբաթ տևողությամբ առաջին համաթուրքական լոքդաունն է: Թուրքիայի կառավարությունը նախկինում նախընտրում էր կիրառել մասնակի արգելափակումներ կամ հանգստյան օրերին պարետային ժամեր հայտարարել՝ ջանալով նվազեցնել տնտեսական ազդեցությունը:

Նոր սահմանափակումների համաձայն՝ բնակիչները պարտավոր են մնալ տանը՝ բացառությամբ մթերքի գնումների և այլ անհրաժեշտ կարիքների համար տանից դուրս գալը, մինչդեռ միջքաղաքային ճանապարհորդությունները կթույլատրվեն միայն հատուկ թույլտվությամբ: Ռեստորաններին թույլատրվել է սնունդ առաքել: